Թեև նախապես չէի պլանավորել, հանգամանքների օրվա առաջին կեսին չաշխատելը բավական ռիսկային էր, որովհետև պիտի վաղվա դասս պատրաստեի։ Դե էլ չեմ ասում, որ ուսանողներս իրենց գիտափորձերով խառն են ու ամեն վայրկյան օգնության կարիք ունեն․ ժամանակս չնախատեսված բաների վրա է գնում։ Այնուամենայնիվ, օրվա առաջին կեսին չաշխատեցի ու նվիրվեցի վերականգնմանը իմ մտերիմներից մեկի օգնությամբ։
Օրվա երկրորդ կեսին եկա գրասենյակս՝ հուսալով, որ կսկսեմ դասս պատրաստել, բայց ուսանողներիս մեյլերը չուշացան։ Ընդհանրապես, էս պրոյեկտները ղեկավարելիս անընդհատ զարմանում եմ, թե ուսանողներս ինչքան հեշտ են հանձնվում։ Ծրագիրը, որով պիտի իրականացնեն գիտափորձը, լիքը խնդիրներ ունի։ Ու խնդիրները լուծելու փոխարեն ընտրում են ավելի ոչ լիարժեք տարբերակներ։ Իմ PhD-ի ժամանակ էլ նույն ծրագիրն ինչ խնդիր ասես չէր ունենում, բայց ոչ մի վայրկյան նույնիսկ չեմ էլ մտածել այլընտրանքային տարբերակների մասին, այլ էնքան եմ տանջվել, մինչև լուծումը գտնվել է։
Էդպես էսօր ուսանողներիցս մեկը եկավ գրասենյակս էլի ծրագրի հետ կապված խնդրով։ Մոտ երկու ժամ բզբզացինք։ Ընթացքում մյուսների պես ինքն էլ կամաց-կամաց սկսեց հանձնվել։ Իսկ ես ուղեղս հազարի վրա միացրած լուծումներ էի փնտրում։ Էլ կոդն էինք բացել, մեջը խորացել: Թե ես ո՞ր օրվա կոդ կարդացողն եմ։
Բայց վերջը գտա, թե որտեղ էր խնդիրը, ու միասին լուծեցինք։ Օրվա ամենալավ պահն էր, երբ էդքան տանջվելուց հետո վերջապես ամեն ինչ տեղն ընկավ։ Ահավոր սիրում եմ իմ էդ համառությունը, որ եթե գիտեմ՝ մի խնդիր պետք ա լուծել, ուրեմն էնքան կտանջվեմ, մինչև լուծվի։ Իրականում միշտ ինձ թվացել է, թե բոլոր մարդիկ են էդպիսին կամ առնվազն ակադեմիայում բոլորը։ Բայց կոլեգաներիցս մեկը PhD-իս ընթացքում մի անգամ ասաց, որ զարմանում ու հիանում է իմ համառությամբ ու որ եթե ինքը լիներ իմ տեղը, շատ արագ կհանձնվեր։ Հետո նաև տեսա արագ հանձնվող ուսանողներիս։
Իսկ երեկոն անցկացրի վաղվա դասին պատրաստվելով։ Վաղը վերջին անգամ եմ դասավանդելու այս ամիս։ Վաղն էլ անցնի, կյանքս ավելի թեթև կդառնա։ Էսօր շեֆս եկավ մոտս, ասաց՝ անարդար է, որ գնում եմ էն ժամանակ, երբ ծանր շրջանն ավարտվում է․ առաջիկա կես տարին պարապ նստելու էի, աշխատավարձ ստանայի։ Չգիտեմ՝ մենակ էն փաստը, որ միաժամանակ երկու երկրում չեմ ապրելու, ահագին թեթևացնում է։