Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 11, սահնակներ

on February 11, 2018

Այսօր Ֆինլանդիայում տոն է՝ ֆիննական Բարեկենդան։ Ու դրան զուգահեռ քաղաքում սահնակ քշելու մրցույթ էր մոտակա բլրակի վրա։ Մորթենն ու ես գնացինք էնտեղ։ Ուսանողներիցս շատերն էլ կային։ Մեծից փոքր ամբողջ քաղաքն էր էնտեղ: Տեսա մի աղջկա, որն ուզում էր հեծանիվս առնել, հետո չառավ։ Տեսա մեկ ուրիշի, որն ինքնաթիռում կողքս էր նստել։

Սահնակ քշելը շատ հավես բան է։ Չգիտեմ՝ ինչու էլ չենք անում մեծանալուց հետո։ Մորթենին ասում եմ՝ երևի գլոբալ տաքացումն էլ դեր ունի։ Երևանում վաղուց էնպիսի ձմեռներ չեն լինում, որ ձյունն էնքան լինի, որ սահնակ քշել լինի։ Հիշում եմ՝ երեխա ժամանակ միշտ գնում էինք մեր տան մոտակայքի դիքերից մեկը ու ստուգում, թե սառույցն ինչքան հարմար է սահնակի համար։ Միշտ լինում էր ինչ-որ հատված, որտեղ ասֆալտը դուրս ցցված էր լինում, որտեղ սահնակը կանգ էր առնում ու էլ առաջ չէր գնում։

Հիշում եմ՝ պապիկիս սարքած սիրուն փայտե սահնակը, որ դժգոհում էինք, թե ինչու փայտե հատվածները գունավոր չեն։ Էդ սահնակով պապս անտառից փայտ էր բերում կամ շուկայից զանազան բաներ էր առնում։ Մենք էլ էրեխեքով սիրում էինք թռցնել ու փորձել սահել դիքի վրայով, բայց դիքը տարեցտարի ավելի ու ավելի տկլոր էր դառնում։

Ու երևի մանկությանս տարիներից հետո առաջին անգամ էր, որ էսօր սահնակ էի քշում։ Հին ու լավ փայտե սահնակներից ոչ ոք չուներ։ Բոլորը պլաստմասայե գույնզգույն սահնակներով էին՝ մեծ ու փոքր։ Ֆինները սուսուփուս էին իջնում, օտարերկրացիները՝ գոռալով։ Երեխաները բլրի մեջտեղով էին բարձրանում՝ խանգարելով սահողներին, մեծահասակները՝ կողքերով։ Մեծահասակները սահնակների վրա միայն նստում էին, երեխաները՝ նաև պառկում, երբեմն՝ փորի վրա։

Երբ սառում էինք, մտնում էինք մոտակա եկեղեցին տաքանալու ու մեր ձնակոլոլ շարֆերն ու ձեռնոցները ձյունից մաքրելու։ Իսկ երբ էնքան էինք ձնակոլոլվել, որ եկեղեցին էլ չէր փրկում, գնացինք տուն։ Իսկ հետո․․․ հետո Մորթենը գնաց օդանավակայան, իսկ ես օրն անցկացրի մի սիրելի մարդու գրկելով ու հետը խոսելով։ Հիմա սիրտս ուղղակի ճմլվում է։

Advertisements

2 responses to “Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 11, սահնակներ

  1. urishbaner says:

    “Միշտ լինում էր ինչ-որ հատված, որտեղ ասֆալտը դուրս ցցված էր լինում, որտեղ սահնակը կանգ էր առնում ու էլ առաջ չէր գնում։”

    …Ու ինչքան անդուր էր էդ պահը :))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: