Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 14, Վալենտին

on February 14, 2018

Տարիներ առաջ, երբ սինգլ էի, Վալենտինն ինձ համար ամենածանր տոներից մեկն էր։ Ու միշտ ինչ-որ հետաքրքիր հնարքով փորձում էի էնպես անել, որ շատ ծանր չլինի։ Տարի է եղել, որ ինքս ինձ բացիկ եմ ուղարկել։ Տարի է եղել, որ սինգլ ընկերուհիներով ենք իրար բացիկներ նվիրել։ Տարի է եղել, որ ինքս ինձ համար նվեր եմ առել։ Տարի է եղել, որ ընկերներիս հետ խմելու եմ գնացել։ Մի խոսքով, աշխատել եմ միշտ էնպես անել, որ շատ մենակ չզգամ ինձ։

Բայց ինչ Մորթենի հետ եմ, զարմանալիորեն Վալենտինը կորցրել է իր կարևորությունը։ Հենց առաջին տարում միասին որոշեցինք տոնը չնշել։ Իրոք, երբ մեր համատեղ կյանքում մենք գրեթե ամեն օր տոնում ենք մեր սերը ու չենք սպասում տոների միմյանց ուրախացնելու համար, Վալենտինը լրիվ կորցնում է իր կարևորությունը։

Այնուամենայնիվ, մեր ամբիոնը որոշել էր Վալենտինի առթիվ գաղտնի ընկեր կազմակերպել։ Յուրաքանչյուրի գաղտնի ընկերը շաբաթվա ընթացքում պուճուր անակնկալներ է մատուցում: Մի խոսքով, Յոենսուի ձանձրալի կյանքն աշխուժացնող հրաշալի միտք է։

Ինձ էնպիսի անուն բաժին հասավ, որին ո՛չ ճանաչում էի, ո՛չ էլ երբևէ տեսել էի։ Անգամ գուգլեցի, որ նկար տեսնեմ։ Բայց դեմքը հեչ ծանոթ չէր։ Ու որոշեցի որպես գաղտնի ընկեր ամեն օր շոկոլադ դնել նրա փոստարկղում։ Ու անհամբեր սպասում էի, թե երբ է իմ գաղտնի ընկերն իր գոյությունը նկատել տալու։

Էսօր փոստարկղիս մեջ բացիկ կար, որով գաղտնի ընկերս ինձ հաճելի շաբաթ էր մաղթում։ Էնքա՜ն պուճուր բան էր, բայց տրամադրությունս էնպե՜ս բարձրացավ։

Իսկ ամբիոնում բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչքան գորշ է բոլորիս առօրյան։ Մտածում եմ՝ ինչու՞ պիտի գաղտնի ընկերը միայն մի շաբաթով լինի։ Ինչու՞ չլինի ամբողջ կիսամյակի երկայնքով։ Ինչու՞ չուրախացնենք իրար տոնական շաբաթվանից դուրս։ Ախր բոլորս էլ դրա կարիքն ունենք։ Ու էս փոքր բաները կարող են ահագին բան փոխել բոլորիս համար։

Ընդհանրապես, Յոենսուի լավ բաներից մեկը հենց աշխատակիցներս են։ Երևի ոչ մի աշխատավայրում էսքան ջերմություն էլ երբեք չտեսնեմ։ Իսկ էս ամենի մասին ավելի մանրամասն կգրեմ վաղը։

Advertisements

4 responses to “Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 14, Վալենտին

  1. urishbaner says:

    Չհասկացա․ յոթ օրվա շոկոլադի դիմաց մի հատ բացի՞կ ընդամենը՝ have a nice week?? Ես կվիրավորվեի :))

    • byurie says:

      Դե հլը որ շարունակվում ա շաբաթը, նենց որ չգիտեմ։ Հետո հաշվի առնելով, որ իմ կոլեգաներից շատերը Յոենսուում չեն ապրում, շատ տրամաբանական ա հենց շաբաթվա մեջտեղում որևէ բան ստանալը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: