Մի բաժակի պատմություն

Էսօր Սաթուն ասաց, որ տարիներ առաջ Englannin pikakurssi (անգլերենի կարճ դասընթաց) կոչվող բաժակն անգլերենի ուսանողների երազանքների բաժակն էր, ու իրար ձեռքից ձեռք էին թռցնում։ Սաթուն էս բոլորը պատմեց, որովհետև տեսել էր ֆեյսբուքի գրառումս այդ հանրահայտ բաժակի մասին։

Հինգ տարի առաջ, երբ Յոենսուից հեռանում էի, ուզեցի քաղաքը հիշեցնող որևէ իր գնել ինձ համար։ Մտածեցի՝ բաժակը լավագույն տարբերակը կլինի, որովհետև սովորություն ունեմ, որ ուր գնում եմ, իմ բաժակը հետս տանում եմ։ Բայց անգլիական դրոշով բաժակս ստիպված էի Պոտսդամում թողնել, որովհետև իրերս շատ էին։ Ու ժամանակն էր, որ Յոենսուում Յոենսուն հիշեցնող նորը գնեի։

cup
Հայտնի բաժակը Կոպենհագենի համալսարանի իմ գրասենյակում՝ իմ սովորական ուտելիքների հետ

Էնքա՜ն պարզ եմ հիշում էդ օրը։ Երկար ժամանակ անցկացրի քեյ-սիթի-մարքեթի բաժակների բաժնում։ Հերթով վերցրի, տեղը դրեցի։ Ու մեկ էլ հանկարծ աչքովս ընկավ անգլերենից ֆիններեն թարգմանությամբ լիքը գրություններով բաժակը։ Ըհը, հենց էդ էր որ կար․ կօգնի նաև, որ ֆիններենը չմոռանամ։

cup2
Բաժակը Քեսթրուփի իմ տանը ֆիննական պուլլայի հետ

Այդ օրվանից բաժակն ինձ հետ ճամփորդել է բոլոր տեղերով, որտեղ եղել եմ։ Հետս եկել է Խրոնինգեն մագիստրոսական թեզ գրելու։ Հետո դասավորվել է ճամպրուկիս մեջ ու հասել Լյուբեկ, էնտեղից՝ Բեռլին, հետո՝ Պրահա ու ի վերջո Երևան, որտեղ պիտի ամեն առավոտ արթնանայի, սուրճս խմեի ու տառապեի սկզբում գործազրկությունից, հետո՝ գործից, իսկ վերջում՝ ուշացող վիզայից։

Ֆիննական բաժակս հետս նաև Կոպենհագեն եկավ ու շրջեց իմ բոլոր յոթ բնակարաններով։ Որոշ ժամանակով նաև գրասենյակս էի տարել, ու ուղեկցում էր թեզս գրելու մի հատվածին։ Ինձ հետ նաև Յոենսու եկավ՝ որտեղից գնվել էր։ Բայց Յոենսու բերեցի նաև Մորթենի նվիրած մեկ այլ ֆիննական բաժակ՝ մումիններով։

Չգիտեմ ինչու, ինձ թվում էր՝ Englannin pikakurssi բաժակս ինձ հետ Կոպենհագեն չէր վերադառնալու։ Ու ճիշտ էր թվում, որովհետև մի քանի օր առաջ առանց որևէ մեկի միջամտության սեղանի վրա դրված ժամանակ պոչը պոկվեց-ընկավ։Կարծես նշան լիներ, որ Յոենսուում էլ կմնա, հետս չի ճամփորդի այլևս։ Մոտ օրերս նորից կգնամ քեյ-սիթի-մարքեթ ու նոր բաժակ կգնեմ, որ այս անգամվա Յոենսուն հիշեցնի։

3 thoughts on “Մի բաժակի պատմություն

  1. Աչքիս` էդ բաժակդ էդտեղ ապրածդ ընթացքում ամբողջ բացասական էներգիան քիչ-քիչ քաշել ա մեջը, վերջում չի դիմացել էդ բեռին ու` գը՛մփ: 😀 Ինքնիրան` առանց որևէ միջամտության կոտրվելու դեպքում ուրիշ բացատրություն դժվար ա գտնել: 😀

    1. Եսի՞մ։ Մյուս կողմից էլ շատ հալումաշ էղած բաժակ ա։ Պատկերացրու, հինգ տարի անընդմեջ համարյա ամեն օր օգտագործվել ա, հետևաբար ամեն օր լվացվել ա, իսկ վերջին մեկուկես տարում՝ ամեն օր լվացվել ա աման լվանալու մեքենայում։ Ու որ մոտիկից էլ նայես վրան լիքը գծեր կան, որոնք փոքր ճաքեր են հիշեցնում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s