Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գարուն ֆիննական ձևով

on February 21, 2018

2011-ից սկսած, երբ Հայաստանից հեռացել եմ, սկսել եմ զանազան անձնական իրեր հավաքել, որոնք ամեն տեղ գնալիս հետս տանում եմ։ Կյանքս կարծես բաժանվի 2011-ից առաջի ու հետոյի, որովհետև հենց այդ հետոյում էր, որ իմ իսկական չափահաս կյանքը սկսվել էր, ու ինչ-որ իրեր ձեռք էի բերում, որովհետև ինձ պետք էին, ոչ թե որովհետև ծնողներս իմ փոխարեն որոշում էին։ Երեկվա բաժակը մի այդպիսի իր էր։ Էդպիսին է նաև ցերեկային լամպս։

DSC_1723.jpg

2014-ի աշնան վերջին, երբ մոտենում էր իմ առաջին դանիական ձմեռը, Անդրեասի խորհրդով ցերեկային լամպ գնեցի։ Հսկայական մի բան էր էդ լամպը։ Բայց դեռ այն ժամանակվանից ինձ հավատարիմ կերպով ծառայում է։ Սկանդինավյան մութ ձմեռների համար այդ լամպը փրկություն է։ Երբ միացնում ես, էնպիսի զգացողություն է, որ դրսում արևը փայլում է։

Ու երևի բնավ զարմանալի չէ, որ էդ հսկայական լամպը քարշ էի տվել, հետս Յոենսու էի բերել։ Աշխարհում էլ որտե՞ղ, եթե ոչ Յոենսուում, պետք էր այդ լամպը միացնել ամեն առավոտ, որ դրսի չդադարող մթության ֆոնին պայծառ արևի պատրանք ստեղծվի։

Նախանցյալ շաբաթ-կիրակի, երբ Մորթենն էստեղ էր, տատանվում էի՝ լամպը հետն ուղարկե՞մ, թե՞ ոչ։ Բայց իմ մեծ իրերից մեկն անպայման պիտի այդ ճամպրուկով ուղարկեի․ լամպը, ուկուլելեն ու յոգայի գորգիկն իրար հետ մի ճամպրուկում չէին տեղավորվի։ Ուրեմն պիտի ընտրեի երեք իրերից այն մեկը, որի կարիքն ամենաքիչն էի ունենալու վերջին երկու շաբաթների ընթացքում Յոենսուում։

Ու ընտրեցի ցերեկային լամպը՝ մտածելով, որ օրերն արդեն երկարում են, հետևաբար կարիքն էնքան էլ չի լինի։ Տեղավորեցի ճամպրուկում ու մտածեցի՝ Մանին երևի կտխրի․ ինքը շատ էր սիրում լամպը, ամեն առավոտ միացնում էր։

Իսկ երեկ Սաթուն ասում էր՝ գարուն է եկել։ Նայում ես, շուրջդ մի մետր ձյուն է նստած, ջերմաստիճանը՝ -15, ի՞նչ գարուն։ Սաթուն ասում էր՝ արև էր։

Այսօր առավոտյան խոհանոցում նստած էի։ Ցերեկային լամպս արդեն մի շաբաթից ավելի է, ինչ չկա, ու արևը պատուհանից ներս էր ընկնում ճիշտ այնտեղից, որտեղից լամպս էր արևի պատրանք ստեղծում։ Ֆինլանդիայում իսկապես գարուն է։

Advertisements

4 responses to “Գարուն ֆիննական ձևով

  1. uluana says:

    Իսկ մեզ մոտ էսօր ոչ թե գարուն, այլ ամառ ա եկել: 😀 Երկու օր առաջ, երբ ձնեմարդ էինք սարքում, ու՞մ մտքով կանցներ, որ ձմռանն անմիջապես ամառն ա հաջորդելու: 23-24 աստիճան: :)))

    • byurie says:

      23-24 աստիճա՞ն։ Կոպենհագենում սկի ամռանն էդքան չի լինում :-O

      • uluana says:

        Բա: 😀 Դե, մեզ մոտ դա մեղմ ամառն ա, էլի: Ուղղակի տվյալ դեպքում ավելի տարօրինակ ա էն, որ երկու օր առաջ ձյուն-ձմեռ էր` ձնեմարդով-բանով: 😀

      • byurie says:

        հա, իրոք հավատալու չի։ Մյուս շաբաթ Դանիայում ա ձնեմարդով ձմեռ գալու, որ էլի հավատալու չի։ էնտեղ զրոյից ցածր հազվադեպ ա լինում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: