Մարդահամար

Ուլուանան հրավիրեց միանալու հայկական բլոգոսֆերայի մարդահամարին։

Վերջին ժամանակներս այս կողմերում համատարած պասիվություն է տիրում, ու մարդահամարի նպատակն է պարզել, թե ովքեր են կարդում մեր բլոգային գրառումները։

Այսպիսով, եթե կարդում ես այս գրառումը, կարող ես մեկնաբանություն թողնել այստեղ, նույնիսկ եթե գրանցված անդամ չես։ Շատ շնորհակալ կլինեմ։

Այս գրառումը հատուկ մնացած գրառումներիս պես ֆեյսբուքում և այլ հարթակներում չեմ տարածում, որովհետև ուզում եմ պարզել, թե ովքեր են բլոգս կարդում առանց ֆեյսբուքում հղումներ նկատելու։

Հաջորդն առաջարկում եմ Srtik֊ին մարդահամար անցկացնել։

32 thoughts on “Մարդահամար

  1. առաջ, երբ բլոգերը կարեւորութիւն ունէին հասարակական կարծիք ստեղծելու ասպարէզում, այդ մարդահամարներն ոնց որ իշխանութեան կողմից ցուցակ կազմելու փորձ լինէին, թէ ում պէտք ա յատուկ ծառայութիւնները հետեւեն, տեսնեն ով ինչ ա գրում, ու ում վրայ ոնց ա կարելի ազդել։

    գիտեմ որ պարանոյիկ ա հնչում, բայց ինչեւէ։

    1. հեհեհեհե, հիշում եմ էդ մարդահամարները, բայց իմաստը ոչ թե ընթերցողներին իմանալն էր, այլ բլոգ գրողներին իրենց գրածի թեմատիկայով մի ցուցակում հավաքելը։
      Ուրախ եմ, որ տարածքում ես դեռ։

      1. Հա, ուղղակի ես սպասում էի, որ առնվազն էն մարդիկ, ովքեր կարդում են, կգրեն: 😀

      2. Դե ովքեր մեկումեջ քոմենթում են, գրում են: Ովքեր երբեք չեն գրել, սա առիթ չի դառնում, որ գրեն

  2. Բարև Բյուր ջան։ Ես երևի ձեր ամենաակտիվ ընթերցողներից եմ (ոչ քոմենթողներց ։-) ) Միշտ սպասում և հաճույքով կարդում եմ հատկապես քո, Նարինեի (Srtik) ու Անահիտի (deghin) բոլոր գրառումները։

    1. Աննա ջան, շատ շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Ուրախ եմ, որ ակտիվ կարդում ես։ Ես էլ կաշխատեմ ակտիվ գրել։ 🙂

  3. Ես էլ․․․ վերջերս ավելի ուշ-ուշ․․․ 🙂 բայց որ ոտս ընկնում է, մի քանի ամսվա գրառումները կարդում եմ։ Ո՞նց ես։

  4. եկա ասեմ, որ սիրում եմ քո բլոգը: Ուշ ուշ եմ մտնում, բայց ամեն մտնելուց մի տասը պոստ կարդում եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s