Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Քո երկիրը

on June 6, 2018

Օրհուսում գրողների մի նոր խումբ է ստեղծվել։ Էսօր առաջին հանդիպումն էր, որի ընթացքում լիքը զրույցներից բացի նաև մի փոքր վարժություն արեցինք։ Էս էլ իմ գրածն է՝ թարգմանված հայերեն։

– Քո երկիրը մահմեդակա՞ն է։
– Ինչպիսի՞ն է կլիման քո երկրում։
– Ի՞նչ լեզվով են խոսում քո երկրում։
Քո երկիրը․ ասես այն անուն ու տեղ չունի ու այնքան անկարևոր է, որ մարդիկ չեն էլ բարեհաճում անունը հիշել։
Երբ ինչ-որ մեկն ասում է՝ քո երկիրը, ինձ թվում է՝ պարզապես քաղաքավարություն են անում։ Ես անտեսանելի եմ դառնում, փոքրանում, կորցնում դեմքս ու արժեքս, զրուցելու համար անպիտան դառնում և սկսում եմ կարճ պատասխաններ տալ, որ զրույցը դադարի։ Որովհետև երբ այն կոչվում է քո երկիր, նշանակում է՝ պարզապես սմոլ թոք ես անում, իսկ երբ մեկն իսկական անունն է գործածում, նշանակում է անկեղծորեն հետաքրքրված են, իսկապես ուզում են ճանաչել քեզ։
Բայց որ ավելի վատ է, երբեմն քո երկիրը փոխարինվում է Ալբանիայով, Ռումինիայով կամ նույնիսկ Ադրբեջանով։ Ուղղում ես նրանց։ Ներողություն են խնդրում։ Խոստովանում են, որ աշխարհագրությունից վատ են։ Բոլորն էլ աշխարհագրությունից վատ են, երբ խոսքը իմ երկրի մասին է։
Ես չգիտեմ՝ որն է իմ երկիրը։ Ես հայկական անձնագիր ունեմ, ծնողներս հայ են։ Բայց ես ծնվել եմ մի երկրում, որն այլևս գոյություն չունի, մի քաղաքում, որն այսօր մի պետության մայրաքաղաք է, որտեղ չափահաս տարիքում ոտք չեմ դրել։ Ես ինքս ինձ գտել եմ Չեխիայում։ Դեպրեսվել եմ Գերմանիայում։ Ուժասպառ եմ եղել Ֆինլանդիայում։ Ազատությունը զգացել եմ Նիդեռլանդներում։ Երգել եմ Իռլանդիայում։ Սիրտս կոտրվել է Իսլանդիայում, ապաքինվել՝ Մալթայում։ Սիրել եմ Դանիայում։ Իսկ իմ տունը Կոպենհագենի արևմուտքում Թոնդերգեյդ տասնմեկ հասցեի մի պստիկ բնակարան է, որտեղ մեր հայկական-դանիական աշխարհն ենք ստեղծել։

Այնպես որ, եթե մյուս անգամ հիշատակեք քո երկիրը, հարցնելու եմ՝ որ մեկը։

Advertisements

One response to “Քո երկիրը

  1. Marian says:

    Ես էլ եմ մեկ մեկ օգտագործում your country-ն ծանոթներիս հետ շփվելիս, որովհետև ուղղակի ճիշտ չեմ հիշում, որ երկրից են ու չեմ ուզում էդ Ադրբեջան, Ալբանիա, և այլն օրն ընգնել: Բայց միշտ հարցնելուց հետաքրքրված եմ հարցնում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: