– Որտե՞ղ ես քեզ տեսնում հինգ տարի անց

Էս հարցից մինչև հոգուս խորքը զզվել եմ։ Սկսած PhD֊իս հարցազրույցից մինչև էսօր անընդհատ էս հարցը հնչում է՛լ հարցազրույցների, է՛լ զանազան խորհրդատվությունների ժամանակ։ Որոշ տեղերում էլ պոստդոկի դիմելիս առանձին փաստաթուղթ պետք է կցեի դիմումիս, որտեղ մանրամասն նկարագրում էի, թե որտեղ եմ լինելու հինգ տարի անց ու ինչպիսի քայլերով եմ հասնելու դրան։

Ամեն անգամ հարցին պատասխանելիս ֆանտազիայիս զոռ եմ տալիս, սիրուն֊սիրուն մտքեր շարադրում, հնարավորության դեպքում նույնիսկ գաղափարներս պատկերների տեսքով ներկայացնում։ Այսօր էլ վորքշոփի ժամանակ նույն առաջադրանքը տվեցին։ Պիտի քսան րոպե նստեինք, մտածեինք, գրեինք, հազար ու մի հարցի պատասխանեինք, հետո էլ խմբով ևս կես ժամ քննարկեինք, կողքից ֆիդբեք լսեինք, թե ինչը ստրատեգիական քայլ կլինի։

Անգամ այդ ամենն անելուց հետո ես իսկապես չգիտեմ, թե որտեղ եմ լինելու։ Ես ամեն օր միտքս փոխում եմ, ամեն օր մի նոր բան եմ մոգոնում։ Դա չի նշանակում, թե որևէ բան ավարտին չեմ հասցնում։ Ո՜չ, հասցնում եմ, բայց հետո միանգամից նորն եմ սկսում, հաճախ՝ հնի հետ ընդհանրապես կապ չունեցող մի բան։ Ես չունեմ մեծ երազանքներ, չունեմ մեծ նպատակներ։ Ապրում եմ միայն այսօրվա օրով, հաճույք ստանում այսօրվա աշխատանքիցս ու փոքր քայլերով առաջ գնում։

Եթե ինձ հինգ տարի առաջ հարցնեին, թե որտեղ եմ տեսնում ինձ հինգ տարի անց, երևի կպատասխանեի Հայաստանի մի որևէ գյուղում հոգեբուժությամբ զբաղվելիս, ընտանիք֊երեխաներով, խախանդ ապրելիս։ Իմ ամենավառ երևակայությունն անգամ ինձ չէր տանի Օրհուսում պոստդոկի։

Երբ ընդամենը մի քանի ամիս անց PhD֊ի հարցազրույցիս ժամանակ հարցրին, թե որտեղ եմ տեսնում ինձ հինգ տարի անց, ասացի՝ պոստդոկ անելիս։ Դժգոհ էին, որ մանրամասներ չտվեցի, որ պատասխանս կոնկրետ չէր ու որ կոնկրետ նպատակներ չունեի։ Բայց հինգ տարի անց ոնց որ թե շատ չեմ շեղվել պլաններիցս, չէ՞։

Նույն կերպ հիմիկվա ղեկավարս ոչ մի կերպ չի կարողանում ինձնից դուրս քաշել, թե որտեղ եմ ինձ տեսնում հինգ տարի անց։ Ախր ապագան ինձ համար իրոք մշուշոտ է, ու անկեղծ ասած մեծ պլաններ կազմելը տրամադրությունս գցում է, մոտիվացիաս պակասացնում ու ինձ մեծ ճնշման տակ դնում։ Գուցե պարզապես բավարարվեմ հաջորդ քա՞յլս պլանավորելով։

Վերջին հինգ տարիների ընթացքում միայն մի բան եմ սովորել իմ մասին. իմ հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն է, աշխատանքային նախընտրություններս՝ ճկուն։ Ու թեև չգիտեմ, թե որտեղ եմ լինելու հինգ տարի անց, միայն մի բանում եմ վստահ. որոշումներիս համար չեմ փոշմանելու։

2 thoughts on “– Որտե՞ղ ես քեզ տեսնում հինգ տարի անց

  1. Իրոք ներվայնացնող հարց ա: Հետաքրքիր ա, դրանով հատկապես ի՞նչ են ուզում պարզել. ուզում են իմանալ` ինչքանով ես կայու՞ն, կամ` ինչքանով կարելի ա հետդ հույս կապել իրանց մոտ աշխատելու առումո՞վ: Ի վերջո, կարող ես սուտ էլ ասել, չէ՞, իրանց դուր գալու համար: Ո՞րն ա իմաստը:

    1. Պատճառները տարբեր են։ Գործատուն կարա հարցնի, որ տեսնի իրա առաջարկած աշխատանքն ինչքանով ա քո պլանների մեջ մտնում։ Գործի ընդունվելուց հետո շեֆը կարա հարցնի, որ աշխատանքդ հնարավորինս հարմարացնի էդ պլաններիդ։ Վորքշոփի ժամանակ էլ հարցնում են, որ մտածենք ու պլանավորենք։ Ժամանակակից աշխարհում անընդունելի ա սաղ կյանքը պլանավորած չունենալը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s