Գրառում գրել չկարողանալու մասին

Վերջին ամիսներին բլոգումս բազմաթիվ անավարտ գրառումներ կան կուտակված, գլխումս՝ գրառումների մտքեր, որոնք էդպես էլ չեմ կարողանում բլոգին հանձնել։ Ընդամենը մի քանի օր առաջ մի երկար գրառում սկսեցի ամառվա մասին, դրանից առաջ՝ կին գրողների մասին, դրանից առաջ՝ Օրհուսի գրական փառատոնի մասին։ Ու բոլորը կիսատ մնացին։ Ուղեղիս մեջ գաղափարներ են ծնվում միաժամանակ երկու քաղաքներում ապրելու դժվարությունների, ինձ ոգեշնչած մարդկանց, Դուբլինի, ակադեմիայի բարդ ու բազմազան կյանքի ու լիքը այլ բաների մասին։

Բայց գրել չի լինում։ Որևէ գրառում ավարտել չի լինում։ Հետո նաև կիսատ թողած պատմվածքներն են ու այլ ստեղծագործական նախագծեր։ Լավագույնը, որ կարողանում եմ անել նրանց հետ, թեթևակի խմբագրելն է։ Բայց նոր նյութ գրելն ահագին դժվար է դարձել։

Իսկ ես ինձ ստիպում եմ գրել։ Հենց հիմա Կոպենհագեն֊Օրհուս գնացքում նստած ինձ ստիպում եմ գրել, որովհետև ամենաշատը չեմ ուզում կորցնել հայերեն գրավոր խոսքին տիրապետումս։ Առանց էդ էլ իմ առօրյայում հայերեն գրեթե չեմ խոսում։ Սահմանափակելով հայերեն կարդալս ու գրելս՝ ակամա նաև գրավոր խոսքիս դեմ եմ դուրս գալիս, իսկ ես գրել կարողանում եմ միայն հայերեն։ Ու չգիտեմ ինչ անեմ։

Նստած եմ բլոգիս հետ ու գլխիս մեջ հայերեն բառեր եմ փնտրում, որ մտքերս շարադրեմ։ Ես չեմ ուզում հայերենը կորցնել։ Ես չեմ ուզում գրելու ունակությունս կորցնել։ Ուրեմն պիտի գրեմ, ամեն օր գրեմ։ Բայց չգիտեմ ինչու չի ստացվում։ Չգիտեմ էլ՝ կհրապարակե՞մ արդյոք այս գրառումս։

8 thoughts on “Գրառում գրել չկարողանալու մասին

  1. Բյուր, լավ չհասկացա. խնդիրը նաև մտքերդ հայերեն ձևակերպելու մե՞ջ ա: Թե՞ ուղղակի վախենում ես, որ սենց երկար ժամանակ չգրելով` մի օր էդ խնդրին էլ կբախվես:

    1. Երկուսն էլ: Գրառումներս կիսատ են մնում, որովհետև չեմ կարողանում մտքերս հայերեն նորմալ ձևակերպել, ու ավելի կվատանա, եթե որոշակի հաճախականությամբ չգրեմ:

      1. Վայ: 😦 Մի տեսակ հավատս չի գալիս, որ չես կարողանում հայերեն ձևակերպել: Հատկապես որ ասում ես` գրել կարողանում ես միայն հայերեն:

      2. Դե գրում-գրում եմ, ինչ-որ տեղից տորմուզ ա տալիս, արդեն գրածս կարդում եմ, ոնց որ հայերեն չլինի, ու տենց էլ ո՛չ շարունակում եմ, ո՛չ էղածը պոստում:

  2. Իյա: Բայց մինչև հիմա ինչքան գրել ես, լրիվ նորմալ հայերեն ա եղել: Ամեն դեպքում միակ լուծումը շատ գրելն ա, կարծում եմ: Երևի որ վաղուց չես գրել, դրանից ա: Դու էլ եթե նկատում ես, որ էնքան էլ հայերեն չի, խմբագրի, հայերեն դարձրու, էդ էլ կօգնի երևի:

    Ես էլ հազար տարի գրառում չեմ արել, նենց եմ կարոտել գրելուն: Բայց մինչև Հայաստանից վերադառնալը դժվար էլ ստացվի: Էստեղ մի տեսակ չի ստացվում կտրվել ընդհանուր իրադարձությունների հոսքից ու ինքս ինձ հետ մենակ մնալ, որ գրեմ, չնայած նրան, որ կոմպի մոտ ահագին ժամանակ անցկացնում եմ ամեն դեպքում: Մեկ էլ էն երգերի ֆլեշմոբին եմ ուզում միանալ, բայց դա էլ կմնա հետ գնալուց հետո:

    1. Դե վաղուց չեմ գրել, ակումբում էլ չեմ գրում, ֆեյսբուքում էլ քննարկումների չեմ մասնակցում, ուղեղս սկսում ա կախել: Էսօր փորձեցի էրեկվա կիսատ գրառումս խմբագրել, բայց մի տեսակ չէր ստացվում: Ամեմ դեպքում, պիտի ինձ թափ տամ ու սկսեմ գրել:
      Հա, Հայաստանից գրելն ու որևէ բանի մասնակցելը բարդ ա: Իսկ երգերին միացի, նենց հավես ա, ֆեյսբուքը լիքը զիբիլից մաքրվում ա

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s