Էրեկ գիրք կարդալիս ֆրանսերեն sécher les cours արտահայտությանը հանդիպեցի։ Նշանակում է՝ դասից թռնել։ Ու ամենայն մանրամասնությամբ հիշում եմ, թե ոնց էր էս արտահայտությունն իմ ֆրանսերենի դասատու Նարեն սովորեցրել ինձ։ Նարեի հետ հիմա ահագին մտերիմ եմ, բայց չգիտեմ՝ երբևէ ասե՞լ եմ, թե ինչքան կարևոր դեր է ունեցել իմ՝ ֆրանսերեն սովորելու հարցում։
Ուզում եմ բլոգումս շարք սկսել ու գրել այս կամ այն կերպ ինձ վրա ազդած մարդկանց մասին։ Նրանք կլինեն ուսուցիչներ, ազգականներ, ընկերներ, գիտնականներ, գրողներ, երգիչներ, այսինքն՝ մարդիկ, որոնք ազդել են ինձ վրա, ինչ֊որ բան սովորեցրել, ինչ֊որ բան փոխել, ինչ֊որ կերպ նպաստել, որ դառնամ այն մարդը, որը եմ հիմա։
Ուղղակի մտածում եմ, որ մեր կյանքի ընթացքում մեզ վրա շատ մարդիկ են ազդում առանց դրա մասին իմանալու, ու այս գրառումների շարքը երևի նրանց շնորհակալություն հայտնելու միջոց կլինի։ Ի՞նչ եք կարծում, հետաքրքիր կլինի՞։
Ըհը, էն էլ ինչքան հետաքրքիր։
Ես որ հավեսով կկարդամ!!
Հա, հետաքրքիր կլինի հաստատ, գրի:
լավ, կսկսեմ մոտ օրերս 🙂
Հետաքրքիր կլինի, առնվազն քեզ համար 🙂
Կգրեմ ուրեմն 🙂
Շա՛տ ։)