Մի տարի անց

֊ Պատկերացնու՞մ ես,֊ ասում եմ Մորթենին,֊ մի տարի առաջ հենց էս նույն օրը Յոենսու գնացի։

Այդ մի տարվա երկրորդ կեսը Դանիայում է անցել, բայց առաջինի տրավման մնում է դեռ։ Երբ հետ եմ նայում ու ինքս ինձ հարցնում՝ արժե՞ր պայմանագիրս դադարեցնել, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում։ Մինչև հիմա այնտեղի դեպքերը ծամում եմ ուղեղիս մեջ, անընդհատ նորից ու նորից պտտացնում ու փորձում հասկանալ, թե ինչու էր իմ հոգեկանն էդպես խառնվել իրար։

Դա իմ կյանքի ինչ֊որ աննախադեպ հատված էր, երբ ինքս ինձ ճանաչեցի, բայց ճանաչեցի ինչ֊որ առումով կործանման գնով։ Երբ հետ եմ նայում իմ խառնված հոգեկան աշխարհին, դժվարությամբ եմ հասկանում՝ ինչ էր դա ու ինչու էր տեղի ունենում։ Ի վերջո, հիմա էլ նույն քաղաքում չեմ աշխատում, որտեղ ապրում եմ։ Ճիշտ է՝ մեծ առավելություն է ամեն շաբաթ տանը լինելը, բայց այլևս երբեք ինձ չեմ կորցնում։ Կյանքիս պայմանները շատ տարբեր չեն. Օրհուսում շրջապատ գրեթե չունեմ, մատների վրա հաշված մարդկանց եմ ճանաչում, որոնց ամիսը մեկ կամ ավելի հազվադեպ եմ հանդիպում։ Միջոցառումների չեմ մասնակցում։ Միակ միջոցառումն իմ կազմակերպած ընթերցանության ակումբն է, իսկ երեկոներս անցնում են լողավազանում կամ յոգայի գորգիկի վրա, հետո՝ տանը գրքի հետ կամ գրելով։

Յոենսուում էս ամենը չկար։ Էնտեղ ինչ֊որ բան խանգարում էր նույնիսկ ընթերցանության ակումբ սկսելը։ Երեկոները բացարձակապես ոչինչ չէի անում, ու միայն վերջին շրջանում էի սկսել լողավազան գնալ, այն էլ գնալով կրճատում էի լողալու ժամերս (համեմատության համար. Օրհուսում գնալով ավելացնում եմ հաճախականությունը, տևողությունը և արագությունը)։

Ինձ թվում է՝ դեռ ուշքի եմ գալիս Յոենսուի պատճառած հոգեկան և ֆիզիկական վնասներից։ Բայց ինչքան էլ փորձում եմ հասկանալ, թե ինչն ինձ էդպես խառնեց իրար, էդպես էլ չի հաջողվում։ Միայն գիտեմ այն, որ իմ կոլեգա Քեթին մի քանի ամիս բըրնաութից հետո վերադարձավ աշխատանքի, իսկ ընդամենը մի քանի օր առաջ լքեց համալսարանը։

Չեմ փոշմանում, որ կես տարի Յոենսուում դասավանդել եմ, բայց և երբեք, ոչ մի դեպքում, ինչ էլ առաջարկեն, ես այնտեղ երկրորդ անգամ աշխատանքի չեմ ընդունվի։

2 thoughts on “Մի տարի անց

  1. Հա, հաստատ չարժեր պայմանագիրը երկարացնել: Ես էլ դրանում ոչ մի վայրկյան չէի կասկածում: :)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s