Կազմակերպման մասին

Էսօր չգիտեմ ինչու, չգիտեմ որտեղից ֆեյսբուքը որոշեց, որ ես պետք ա ինքնակազմակերպմամբ զբաղվեմ, ու ուղարկեց մի ինքնօգնության գիրք քաշելու։ Ես էլ իրիկվա յան Լարս ֆոն Տրիերի նոր ֆիլմի տպավորություններից ցրվելու համար որոշեցի կարդալ. մի քիչ ավելի կազմակերպված լինելը չի խանգարի։

Նախ, պարզեցի, որ գիրքը հատուկ իդիոտների համար է գրված։ Մասնավորապես, հանդիպում էին էսպիսի նախադասություններ. «Եթե ջիմում չես լողանում, տանն ես լողանում, ջիմի պայուսակիդ մեջ կարիք չկա լողանալու պարագաներ դնել»։

Հետո բացահայտեցի, որ աշխարհում կան մարդիկ, որոնք օրինակ ամեն սեզոնի համար մի զույգից ավելի կոշիկ ունեն կամ մեկից ավելի վերարկու ու աշխատանքային պայուսակ ունեն, ու դա կարող է առավոտյան լուրջ սթրեսի պատճառ դառնալ։ Պարզվեց նաև, որ հեղինակը նախապես պլանավորում է իր ամբողջ շաբաթվա ուտելիքը ու մի մասը նույնիսկ սառեցնում։ Ես սկի ընթրիքից մի ժամ առաջ չեմ իմանում՝ ինչ և երբեմն նաև որտեղ եմ ուտելու, ուր մնաց՝ ամբողջ շաբաթը նախապես պլանավորեմ։ Իմացա նաև, որ կանայք պարբերաբար այցելում են էսպես կոչված գեղեցկագետների, ու հեղինակը խորհուրդ էր տալիս նախապես պատրաստվել այդ այցելություններին։

Կարդացի֊կարդացի ու հասկացա, որ իմ կյանքը հեղինակի կյանքից պակաս դաժան է. ես ընդամենը պիտի կարողանամ երկու քաղաքում կյանքս կոորդինացնել ու մի տեղից մյուսը գնալիս էնպես անել, որ չմոռանամ որևէ բան վերցնել հետս (ինչի համար ունեմ սեփական ցուցակներս յուրաքանչյուր քաղաքում)։ Իսկ ընդհանրապես օրվա ընթացքում ինչ ինձ պետք է գալու, միշտ միակ ուսապարկիս մեջ է, վերարկու միայն մի հատ ունեմ ու ընդհանրապես հագնում եմ այն, ինչ այդ պահին տվյալ քաղաքում է ու եղանակին համապատասխան։ Այ, սթրես կլիներ, եթե ասենք Օրհուսում ձյուն գար, իսկ ձմեռային կոշիկներս Կոպենհագենում լինեին։

Մի խոսքով, դեպի ավելի կազմակերպված 2019 առանց կազմակերպման մասին գրքերի։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s