Պորտո

Պորտոյի նման քաղաք չկա աշխարհում։ Էստեղ ամեն ինչ մի տեղում է. գեղեցկություն, հնություն, խորհրդավորություն, զբոսաշրջիկներ, անգլերեն չխոսող տեղացիներ, լքված տներ, փողոցային կատուներ։ Պորտոյում շունչդ կտրվում է ստեղծագործականությունից, ու ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչու ամենահայտնի ֆիլմերն ու գրական ստեղծագործությունները Փարիզում, Նյու Յորքում կամ Լոնդոնում են տեղի ունենում, բայց ոչ երբեք Պորտոյում։ Ուզում ես գրել Պորտոյի մասին։ Ուզում ես պատմություններ հյուսել իրար վրա լցված կարմիր տանիքների, կոտրված ապակիներով պատուհանների, անծանոթ բակ տանող աստիճանների ու մեքենաների տակ պառկած կատուների մասին։ Պորտոյում քեզ տանն ես զգում, բայց չես համարձակվում պատմություններ հորինել. քաղաքի նիստուկացին ծանոթ չես։

Պորտոն այն քաղաքն է, որտեղ ուզում ես ապրել վեց ամիս ու ստեղծագործել։ Հենց վեց ամիս, որովհետև այդքան ժամանակ է պետք քաղաքի առօրյայի մեջ խրվելու, բայց ինքդ քեզ չկորցնելու համար։ Վեց ամիս, որ բոլոր փողոցային կատուներին անուններով իմանաս, դռների դիմաց նստած տատիկներին բարևես ու չկորես խճճված փողոցներում։

59650925_320771901947618_9096736506680180736_n.jpg
Լուսանկարը Լիլիթ Եզեկյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s