Մտքեր գնացքով սլանալիս

Գնացքի մի անկյունում կծկված իմ սովորական ճանապարհն եմ անցնում Օրհուսից Կոպենհագեն։ Ամեն ինչ արդեն այնքա՜ն սովորական է դարձել։ Իմ առօրյայի մի մասն են կազմում բոլոր տեսակի ցուցակները, որ չմոռանամ որևէ բան վերցնել, չմոռանամ, որ օրինակ Օրհուսում տաք շորեր չունեմ, Կոպենհագենում՝ մաքուր լողազգեստ, որ ուսանող֊օգնականի մեյլին պետք է պատասխանել։ Ամեն տեղ ինձ նշումներով շրջապատելն է միայն օգնում ֆունկցիոնալ լինել։

Երկու շաբաթ առաջ հիվանդանոց ընկնելուց հետո որոշեցի ավելի քիչ աշխատել ու լիքը դադարներ վերցնել։ Արդյունքում՝ մի շաբաթում հասցրեցի ամբողջ օգոստոսի անելիքներս։ Ինչու՞ եմ սա ասում։ Որովհետև հիմա գնացքում նստած եմ, ու դեռ կայարան հասնելուց առաջ հաստատ որոշել էի, որ գնացքում գործ չեմ անում։ Բայց երեք ժամը պետք էր մի բանով լցնել։ Գիրք կարդալը, իհարկե, կա ու կա։ Բայց էս անգամ ինքս ինձ խոստացա բլոգումս գրել։

Էս տարի աշունը միանգամից եկավ։ Օգոստոսի 31֊ին դեռ ջրանցքի ափին նախաճաշում էինք, ամառային հագուստով ու առանց կուրտկայի ման գալիս։ Իսկ երեկ, երբ երեկոյան գնում էի սուպերմարկետ, ձեռքերս սառում էին առանց ձեռնոցների, ու անընդհատ ինձ մեղադրում էի Կոպենհագենից շարֆ չբերելու համար։

Բայց Դանիայում ամեն տարի էսպես է։ Հիշում եմ՝ չորս տարի առաջ օգոստոսի 30֊ին Մորթենի հետ առաջին ժամադրության ժամանակ ամառային շորով էի, իսկ 31֊ին տանը ադյալների մեջ փաթաթված, թեյի բաժակը ձեռքիս գիրք էի կարդում, որովհետև հանկարծակի ցրտել էր։

Չգիտեմ էլ ինչ եմ գրում ու ինչու եմ գրում։ Բլոգները ձանձրալի են դարձել, սպառել են իրենց։ Էլ ասելիք ու պատմելիք չի մնացել։ Էլ չկան անծանոթ մարդիկ, բոլորը բոլորին գիտեն։ Էլ գրելս չի գալիս։ Կա՛մ պիտի անցնեմ լուրջ թեմաների ու այլ հարթակում գրեմ (ինչի առաջարկը ստացել եմ), կա՛մ ընդհանրապես չգրեմ։ Եվ հետո, սրա ժամանակն ո՞վ ունի։ Մի օր որոշեցի բացառություն անել ու իմ սովորական զբաղմունքի փոխարեն բլոգում գրել գնացքով գնալիս, բայց ոչինչ չի ստացվում։ Երևի այլևս չփորձեմ արհեստականորեն անկապ ձգել բլոգիս գոյությունը։ Երևի արխիվացնեմ, փակեմ կյանքիս այս էջը ու նորից սկսեմ։

 

2 thoughts on “Մտքեր գնացքով սլանալիս

  1. Վայ, ինչի՞ էիր հիվանդանոց ընկել: Նոր եմ իմանում:

    Իսկ բլոգն արխիվացնելու իմաստը ո՞րն ա: Կարելի ա պարզապես չգրել:
    Ես էլ եմ վերջերս մտածում, որ անընդհատ զոռով վերակենդանացնելն արդեն մի տեսակ իրան սպառել ա, եթե չի գրվում, իմաստ չունի հա փորձել մի բան գրել: Բայց մյուս կողմից էլ` գուցե շրջան ա, թեկուզև երկար: Ես որ չեմ շտապում տենց վերջնականապես հրաժարվել, հատկապես որ վերջերս նոր մտքեր են եկել գրելու: :)))

    1. Խառը պատմություն ա։ Միգրենի նոպա, խուճապի նոպա, յոգայի դաս։ Էս սաղ իրար հետ խառնած բավական վախենալու պատկեր են ստեղծում։

      Արխիվացնելու իմաստն էն ա, որ քանի կա, կենդանի ա, անընդհատ գրելու պարտավորություն ես զգում, բայց չգիտես՝ ինչ գրես։ Կարծում եմ՝ շրջան չի։ Բլոգների դարն անցել ա։ Իսկ եթե ավելի կոնկրետացնենք, մեր՝ բլոգեր լինելու դարն ա անցել։ Էլ նոր ասելիք չկա։ Մնում են տեղեկատվական֊հոդվածանման գրառումները, որ գրելուց առաջ լիքը աշխատանք պիտի տանես, էն էլ դրանք կարելի ա ավելի լայն լսարան ունեցող տեղերում դնել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s