Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Գժական զբաղված կիսամյակը, որի ընթացքում պիտի թե՛ հիմնական գործերս անել, թե՛ նոր հմտություններ ձեռք բերել։ Ընդհանրապես, 2019֊ին ավելի եմ կենտրոնանալու սովորելու վրա ու կանոնավոր կերպով նոր հմտություններ ձեռք բերեմ։ Մասնավորապես, անհամբեր սպասում եմ բայեզյան ստատիստիկայի գրքիս։
Կիսամյակը գժական զբաղված էր, ինչպես և դրան հաջորդողը, ու ուղղակի ահավոր էր։ Իհարկե ահագին բան սովորեցի, թեև ոչ էն մակարդակով, ինչ ուզում էի։
Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գիրք տպագրել
Արած
Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Գիրքս տպագրել
Արած
– Առնվազն երկու տպագրված հոդված, առնվազն մեկը՝ ընթացքի մեջ
Արած
– Նոր աշխատանք/ֆինանսավորում գտնել 2020֊ի համար
Համարյա արած։ Սպասում եմ բոլոր հնարավոր տարբերակներից տեղեկությունների։
– Բայեզյան ստատիստիկան գոնե էն մակարդակով իմանալ, որ իմ աշխատանքում կարողանամ օգտագործել
Արած
– Ավելի շատ մասնագիտական գրականություն կարդալ ու սովորություն դարձնել պարբերաբար նոր հոդվածներ կարդալը
Համեմատաբար շատ եմ կարդացել, բայց ոչ էնքան ինչքան կուզեի։
– Դանիերեն վարժ խոսել (ենթադրում ա զրույցի կեսից անգլերենի չանցնելը)
Մոտավորապես արած։ Դանիերենս անցյալ տարվա համեմատ ահագին լավացել ա, բայց էլի երկար ճամփա ունի անցնելու։
– Յոգայի գլխիվայր դիրքն առանց պատի անել
Չարած
– Մի բան էլ, բայց չեմ ասի
Չարած
Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Գրանտներ գրելը/նոր աշխատանք ճարելը, բայց հավատում եմ, որ լավ կլինի։
Դեռ չգիտեմ լավ ա, թե չէ։ Սպասում ենք։
Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Կուզեի Օրհուսի նոր֊նոր ձեռք բերածս շրջապատն ավելի ամրապնդել։ Կուզեի նաև արդեն եղած ընկերներիս հետ մտերմությունն ավելի ամրապնդել, որովհետև 2018֊ին աշխարհագրական խնդիրներով պայմանավորված գրեթե բոլոր ընկերներիս բարձիթողի էի արել ու գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում ո՛չ իրական կյանքում, ո՛չ վիրտուալում։
Հա, երևի հին ընկերներիս հետ հանդիպելու համար ավելի շատ եմ ջանքեր գործադրել 2019-ին, բայց նաև մի քանի նորերն եմ ձեռք բերել։
Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Սոցիալական ցանցերում ու ակումբում ժամանակ ու նյարդեր քայքայել։ Էդ ժամանակը կարելի ա ավելի կարևոր բաների վրա ծախսել։
Հատկապես ակումբում շատ քիչ եմ էղել 2019-ին։ Ֆեյսբուքում տարեվերջին գրքիս տպագրման պատճառով մի քիչ ավելի շատ ժամանակ անցկացրեցի։
Ընդհանուր առմամբ, 2019-ը ահավոր հետույքային տարի էր։ Հույս ունեմ՝ 2020-ը տենց չի լինի։
Լավ կլինի։ Կարևորը միշտ առաջ գնալն ա:)