Արտոնյալ լինելու մասին

Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակն» եմ կարդում։ Դեռ հազիվ մեկ երրորդին եմ հասել, ու գրքին առանձին կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ վեպի կոնկրետ մի կերպարի՝ Էյմիի մասին խոսել։

Էյմին ավստրալացի փոփ աստղ է (շատ բաներով Քայլի Մինոգին է հիշեցնում, հավանաբար հենց նա էլ նախատիպն է, բայց դա էական չէ էստեղ)։ Բնականաբար, ապրում է փոփ աստղի արտոնյալ կյանքով ու աջուձախ բոլորին խրատում է, թե ինչպես ապրել, ինչպես հաջողության հասնել և այլն։ Մի դրվագում էլ իր օգնականին՝ վեպի գլխավոր հերոսուհուն է «կյանքի դասեր տալիս», թե դուրս գա իր կոմֆորտ զոնայից ու ուրիշ ինչ-որ գործով զբաղվի, չնայած, որ օգնականը կարծես դժգոհ չէր իր կյանքից։ «Ես մի քանի անգամ գլխով արեցի, չնայած չգիտեի՝ ինչի մասին է խոսում, բացի այն ուժեղ զգացողությունից, որ ունեի, որ Էյմին իր պատմությունը հանընդհանուր կիրառելի էր համարում, հատկապես երբ խմած էր, ու այդ պահերին մենք բոլորս Բենդիգոյից էինք, բոլորիս հայրերը մահացել էին, երբ փոքր էինք, և բոլորս հարստություն էինք պատկերացնում ու հասնում դրան»։

Երբ փորձում եք աջ ու ձախ խրատել, թե ոնց ապրել կամ որն է ճիշտ կամ որն է օգտակար, մի պահ կանգ առեք ու խորը շունչ քաշեք ու գնահատեք ձեր սեփական արտոնյան դիրքը։ Շատ քչերն են, որ ձեր չափ ժամանակ, ֆինանսներ կամ ցանկություն ունեն անելու էն, ինչ դուք եք անում, լինեք դուք փոփ աստղ, սոցիալական ցանցերում ինֆլուենսեր, Երևանում տժժացող ջահել, թե ուղղակի տնային տնտեսուհի։ Ուղղակի շնորհակալ եղեք, որ ձեր բախտն էդքան բերել է, որ ստիպված չեք սոված մնալ ուսման վարձ վճարելու համար, ստիպված չեք աշխատանքից աշխատանք չլվել, որ տան վարձ տաք, ստիպված չեք տուն-տեղը թողնել-հեռանալ, ամեն ինչ զրոյից սկսել, ստիպված չեք մի քանի ամիսը մեկ նոր աշխատանք փնտրել։ Ու եթե ձեր կյանքն էդքան լավ ու սիրուն դասավորվել ա, շնորհակալ եղեք ու հանգիստ ձեր կյանքն ապրեք՝ առանց փորձելու դա համընդհանուր դարձնել, որովհետև ամեն մարդ իր պատմությունն ունի, իր խնդիրներն ունի ու իր պատճառներն ունի այս կամ այն բանով զբաղվելու կամ չզբաղվելու համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s