Ամենալավ մարդիկ

Ամենալավ մարդկանց երբ հանդիպում ես, էդպես էլ չես կարողանում հետները շփվել։ Դու քաշվող ես, իրենք քաշվող են։ Հետները մի երկու բառ ես փոխանակում, ու խոսակցությունը փակվում է։ Բայց երկու կողմից ձգում եք իրար, մտքի մեջ երևակայում, թե ինչ մտերիմ կարող էիք լինել, ինչեր կարող էիք միասին անել, ինչերից կարող էիք խոսել։

Ամենալավ մարդիկ նման են իրար։ Միշտ իրենց մշտական աշխատանքի կողքից ուրիշ հետաքրքրություններ ունեն կամ «ուրիշ հետաքրքրություններն» են մշտական աշխատանք։ Դու կարող ես հետներն ամեն ինչից խոսել, խորանալ ինչքան ուզում ես, լսել նրանց անվերջ։ Բայց ամենադժվարն էդ պատնեշը կոտրելն է։

Ես գրեթե ամեն օր հանդիպում եմ ամենալավ մարդկանց ու հեռանում առանց շատ խոսելու, հեռանում՝ հուսալով, որ մյուս անգամ քաջությունս կհավաքեմ ու կփորձեմ կոտրել կախարդական պատնեշը, հասնել կարճ նախադասություններից ու անհարմար լռությունից մինչև անվերջ զրույցներ։ Ու ամեն անգամ թողնում եմ հաջորդ անգամվան։ Բայց նաև ուզում եմ կյանքս էնպես ապրել, որ չափսոսամ։ Ուզում եմ չափսոսալ, որ ամենալավ մարդկանց հետ ավելի մտերիմ չեմ եղել։

Հայրս էլ ամենալավ մարդկանցից էր։ Մեր անհարմար լռություններն ու կարճ նախադասությունները կոտրվեցին տեսազանգերով, ու մենք սկսեցինք անվերջ գրքերից, գրելուց, կինոներից ու քաղաքականությունից խոսել։ Նրան կարող էի ժամերով լսել, թեկուզ չհամաձայնել, հակադարձել, բայց լսում էի։ Իսկ վերջին օրերին արդեն միայն ես էի խոսում, ու ինքը լսում էր, գիտեմ, որ լսում էր։ Ու ափսոսալու բան չունեմ, որովհետև հորս հետ մտերիմ էի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s