Իմ մասին

Գրում եմ քաղաքների ու գրքերի, մեկ-մեկ էլ ուրիշ բաների մասին։

Բլոգինգով սկսել եմ զբաղվել 2003 թվից, երբ շատ չգիտեի էլ՝ դա ինչ է: Այս հարթակ տեղափոխվել եմ 2013-ի սկզբից։ Հին բլոգս կարող եք գտնել այստեղ։

Մասնագիտությամբ հոգեբույժ եմ ու կլինիկական լեզվաբան, ժամանակին թարգմանություններով էի գլուխս պահում: Հիմա էլ ինձ նվիրել եմ գիտությանը: Բնակվում եմ Դանիայում։

2019-ին լույս է տեսել առաջին գիրքս՝ «Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուն։ Այժմ աշխատում եմ վեպիս վրա։

Եթե ուզում եք գաղտնաբառով պաշտպանված գրառումներս կարդալ, ինձ հետ կապվեք, որ գաղտնաբառով կիսվեմ ձեզ հետ։

19 thoughts on “Իմ մասին

  1. Ողջույն, կարդացի Ձեր մասին, բայց չիմացա Ձեր անունը։ Հատուկ ուղղվածություն չունեցող բլոգները շատ հետաքրքիր են լինում, այնպես որ սիրով Ձեր բաժանորդն եմ դառնում։ Իսկ որ հոգեբույժ եք, արդեն շահ է։ Ես էլ մանկավարդ եմ. նշանակում է, չէ՞, որ շուտով մասնագիտական լուրջ աշխատանք կունենաք։

    1. Շնորհակալ եմ արձագանքելու համար:

      Վայ, ներողություն եմ խնդրում, անունս Բյուրակն է, էդտեղից էլ բլոգիս հասցեն:

      Հույս ունեմ՝ իմ մասնագիտական կարիքը չեք ունենա 🙂

  2. Բարև, ես հիշել եմ Ձեզ ԵՊՀ-ում էֆթանազիայի մասին տեղի ունեցած քննարկումից, որին մասնակցում էին բժիշկներ, իրավաբաններ, աստվածաբաններ: Անձամբ զեկուցում չեմ ունեցել, բայց մոտս մտապահվել է տերմինը. առաջին անգամ էի լսում ու մինչև հիմա յիշում եմ :))) Դա ինձ շատ դուր էր եկել: Հա, մեկ էլ ինձ թվացել էր՝ սա ձեր ՖԲ պրոֆիլն է 🙂 https://www.facebook.com/byur.akn.7?fref=ts Սխալվում եմ?

    1. Բարև 🙂  Հա, ես էդպիսի ելույթ եմ ունեցել ԵՊՀ-ում: Ֆեյսբուքում էլ դա իմ պրոֆիլն է, վերջերս եմ բացել:

      1. 🙂 Էդ միտքը շատ լավն էր, ես դրա մասին մինչ այդ չէի լսել, թե չէ արդեն ստացվում էր, որ էֆթանազիան այլընտրանք չունի:

      2. Հա, էֆթանազիայի կողմնակիցները հենց դա էլ շահարկում են, թե՝ այլընտրանք չկա, բայց պալյատիվ խնամքը շատ ավելի հումանիստական մոտեցում ա, քան էֆթանազիան: Ուղղակի ոչ ոք հավես չունի դրանով զբաղվելու (հատկապես Հայաստանում):

      3. Ներողություն եմ խնդրում, բայց անծանոթ մարդկանց ես չեմ հաստատում: Իմ ֆեյսի էջը միայն խիստ մտերիմների համար է:

      4. Խնդիր չկա request-ը cancel-ացվեց, սպասենք, մինչև մեզ կծանոթացնեն: 🙂 Ողջ լերուք:

  3. Բյուրակիկ, ես քո բլոգին բաժանորդագրվել եմ ու ծանուցումներ եմ ստանում, բայց էս վերջին նյութերդ փակ են, չեմ կարում կարդամ։

  4. Բյուրակն ջան, ես կուզեի կապնվել Ձեր հետ քննարկելու հարցեր, որոնք շատ հարազատ են նաև Ձեզ։
    Իմ էլ. հասցեն – robert@atr.am
    Ես տեսաբան ֆիզիկոս եմ և ունեմ հրատարակված աշխատություններ՝ հոդվածների ու գրքերի տեսքով և իմ այդ գիտական ու քաղաքական հոդվածների մեծ մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ. https://yerevan.academia.edu/RobertNazaryan (հոդվածները ներբեռնելու համար օգտագործեք ՖԲ-ի կապը)։
    Ուրախ կլինեմ լսել Ձեր արձագանքը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s