Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ջրաշուշան

on January 3, 2013

Խրոնինգենում շատ մարդ հիմա չկա: Մի երկու առաջին, մի երկու երկրորդ կուրսեցի ու վերջ: Յաելն էսօր ուզում էր դուրս գալ: Բոլորը զբաղված էին, վերջին հույսն էի:

Էդպես երկուսով հանդիպեցինք համալսարանին կպած փաբում: Տեղ չկար: Մարդ ա մեր գարեջուրն առած հազիվ մի անկյուն քաշվեցինք ու սկսեցինք զրուցել: Նախկինում մի անգամ էինք հանդիպել: Սեպտեմբերին էր, Պոտսդամում: Յաելն ինձ իր տուն էր հրավիրել իր համակուրսեցիների հետ հրեական նոր տարին նշելու:

Յաելն էլ, ինձ նման, էս տարի տոներին տուն չի գնացել:

– Գնամ, ի՞նչ անեմ: Հիմա մեզ մոտ բոլորն աշխատում են: Քրիստոնեական տոները մեր տոներին չեն բռնում:

– Իմ տուն գնալն էլ երկու օր էր տևելու, հետն էլ ահագին թանկ: Բայց եթե ճիշտը խոսենք, չէի ուզում գնալ: Ու չեմ փոշմանում:

Խոսեցինք դասերից: Խրոնինգենի փորձով փոխանակվեց, ես էլ Յոենսուի: Խոսեցինք հանրակացարանից: Մինչև մեր ծրագիրն ընդունվելը Խրոնինգենում Էրասմուս է արել ու հենց նույն հանրակացարանում ապրել, ինչ ես անցյալ տարի:

– Դա ախր տուն է, հանրակացարան չէ: Բոլորս իրար գիտեինք:

– Հա, մեր խոհանոցը ո՜նց էի սիրում: Արվեստի կտոր էր:

Խոսեցինք ճամփորդություններից:

– Լսել եմ՝ դու էլ ես ինձ նման մենակ ճամփորդում:

Չգիտեմ՝ կուրսեցիներիցս ով էր խաբար տվել, բայց դե ճիշտ էր ասել:

– Հա… հավես ա… հոսթելի խառը սենյակներում տղամարդկանց հետ: Բոլորն իմ մասին հոգ են տանում:

– Դու էդ ես ասում… ես նույնիսկ քաուչսըրֆինգ եմ արել տղամարդու մոտ: Իրա մաման կարծում էր՝ ես իրան պիտի թալանեմ, իմ մաման կարծում էր՝ ինձ պիտի բռնաբարի: Բայց ամեն ինչ նորմալ էր:

Անցանք անտիսեմիտիզմին:

– Բուդապեշտում ընկերուհիս հորը ստիպված էր ասել, որ իսպանացի եմ, թե չէ կջղայնանար աղջկա վրա, որ հրեայի իր տուն է թողել… Չեմ հասկանում՝ ինչու են մեզ էդպես ատում:

Թեթևակի ցեղասպանությունների թեման շոշափեցինք: Երկուսիս համար էլ դժվար էր, արագ ցրեցինք թեման: Հետո անցանք Բոսնիային:

– Անպայման Սարայեվո գնա: Վերջերս լիքը կարդում եմ, նորից ուզում եմ էնտեղ գնալ:

Բոսնիայից խոսելիս Պրագայի դպրոցս հիշեցի: Ամեն ուրբաթ առավոտ հավաքվում էինք մեծ դասասենյակում ժողովի: Գետնին էինք նստում: Կողքս բոսնիացի ընկերուհիս՝ Սելման էր: Մեկ էլ որտեղից որտեղ, երբ ուսուցիչներից մեկը հայտարարություններ էր անում, ականջիս ասաց.

– Քո կրոնը ո՞րն է:

– Քրիստոնեություն: Իսկ քո՞նը:

– Իսլամ:

Նայեցինք իրար: Ափսոսացինք: Չգիտեինք՝ ինչ ասել էր քրիստոնեություն կամ իսլամ, բայց մեր մանկական ուղեղները հասկանում էին, որ դրանք իրար հետ անհամատեղելի են: Չէ, երևի էնքան էլ չէին հասկանում, որովհետև լինում էր, որ ինչ-որ բան էինք ուզում երկուսով, երկուսով նստում ու աղոթում էինք: Նույն Աստծուն:

Ու մեկ էլ Բոսնիա ասելիս Քերին Փոլուարթի Waterlily երգն եմ հիշում ու դրա պատմությունը:

Ու կարծում եմ, ամեն դեպքում, մարդկանց սպանելը սխալ ա:

Յաելի հետ հետաքրքիր էր: Երևի էլի կգնանք խմելու:

Advertisements

One response to “Ջրաշուշան

  1. […] Լայդենում Նոր տարուն Հրաչ Մարտիրոսյանենց հյուր գնալը – Պինտելիերում Յաելի հետ գարեջուրը – Խրոնինգենի էն լուռ առավոտը, երբ ճամպրուկս փողոցում […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: