Հույզերի ու զգացողությունների մասին

Ընդհանրապես, կյանքի ամենամեծ հրաշքներից մեկն ինձ համար հույզեր ու զգացողություններ ունենալն է: Հա, ես դրանք ավելի եմ սիրում, քան մտավոր աշխատանքը: Ավելին՝ մտածելը հաճախ նույնիսկ ատում եմ և ցանկանում դրանից ազատվել, որպեսզի միայն հույզերն ու զգացողությունները մնան:

Հա, ես սիրում եմ անսահման ուրախանալ, սիրում եմ լացելու աստիճան տխրել, սիրում եմ խեղդվել միայնության մեջ, սիրում եմ ծիծաղից լացել, սիրում եմ հայհոյելով ջղայնանալ, սիրում եմ անհանգստությունից դողալ:

Սիրում եմ նաև, երբ զգայարաններս դրդվում են: Սիրում եմ տեսնել, դրա համար սիրում եմ ճամփորդել: Սիրում եմ լսել, դրա համար սիրում եմ երաժշտությունը: Սիրում եմ սառել, դրա համար մինուս քսանի ժամանակ կարող եմ ձեռնոցս հանել ու ձեռքս մխրճել դեռ ձեռք չտված ձյան մեջ: Սիրում եմ քամին զգալ մաշկիս, դրա համար գլխարկս հանում եմ, երեսս դեմ տալիս: Սիրում եմ շոգից քրտնել: Սիրում եմ անգամ արցունքներիս թացությունը երեսիս:

Մի խոսքով, ես սիրում եմ կյանքը զգալ, ոչ թե այն մտածել:

3 thoughts on “Հույզերի ու զգացողությունների մասին

  1. մի անգամ վիճում էինք,էս հարցի շուրջ,որն է ավելի լավ։ու պատկերացնում թե ինչպիսին կլիներ իդեալական «խելացի»(ստեղ սահմանման կարիք ունի երեւի) էակը,ու մտածեցինք որ այն պետք է որ լիներ անվերջ ռացիոնալ,ոչինչ չզգար ու դա թրեյդ օֆֆ է իրականում,ես երկար ժամանակ հակված էի ընտրելու մտածել ոչ զգալը։

    1. Թրեյդ օֆֆի հետ էնքան էլ համաձայն չեմ: Ինձ թվում ա՝ երկուսն էլ կարող են իրար հետ շատ կամ քիչ լինել: Ուղղակի նախընտրության հարց ա: Մեկը ես էլ չեմ ուզում մտածել, զզվել եմ արդեն, ոչ մի լավ բանի չի բերում դա:

  2. հա իրական կյանքում կարող են լինել։Ճ ուղղակի էդ արարածը մտացածին էր,այսինքն տենցը չկա,դե համենայն դեպս մեր աշխարհում։Դ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s