Ուշադրություն, փնտրում եմ ճամփորդական ընկեր: Պայմանները.
1. Ամուր ոտքեր, որ յոթ-ութ ժամ կամ ավելի քայլելուց չտրտնջա
2. Հետաքրքրասիրություն, որ եթե ճամփին չնախատեսված հավես բան տեսնենք, հավեսով քիթներս խոթենք մեջը:
3. Եղանակային դիմացկունություն. եթե ես մի քաղաք եմ գնում, անձրև-արև, շոգ-ցուրտ չեմ նայում, մինչև իմ ուզած բոլոր տեղերը չեմ տեսնում, չեմ հանգստանում:
4. Ուտելու մեծ պահանջներ չունեցող. հնարավոր է՝ երկար թափառելու արդյունքում ամբողջ օրը սոված մնանք, երեկոյան նոր կարողանանք ուտել:
5. Քնելու մեծ պահանջներ չունեցող, այսինքն՝ պատրաստ գիշերով ճամփա գնալու ու չքնած-սատկած վիճակում քաղաքը ոտքի տակ տալու:
6. Արվեստով, գրականությամբ ու երաժշտությամբ հետաքրքրվածություն (ցանկալի ա՝ իմ ճաշակին մոտ), որ թանգարանից դուրս գալուց հետո խոսելու բան ունենանք, իսկ որևէ գրողի արձան փնտրելն անհեթեթություն չմնա: Երաժշտությունն էլ… դե որ չոլերով երկար գնալուց երգենք:
7. Նոր մարդկանց հետ ծանոթանալու պատրաստակամություն. հա, կարելի ա ասենք քաղաքը ոտքի տակ տալուց հետո էլ փաբ գնալ ու տեղացիների հետ շփվել
8. Համարձակություն, որ պատրաստ լինի ցանկացած տեղ գիշերելու՝ սկսած հոսթելների խառը սենյակներից, վերջացրած կայարանում կամ բաց երկնքի տակ
Գիտեմ, որ պահանջներս դաժան են, բայց գոնե մի հոգու գիտեմ, որ այ էս բոլոր կետերիս համապատասխանում էր: Ու երևի պիտի երջանիկ լինեմ, որ չնայած խիստ պահանջներիս, էդպիսի ընկերուհի ունեմ: Հակառակ դեպքում մենակով ճամփորդելը միշտ էլ կա:
Լիլիթ, կարոտում եմ քեզ: Հավես կլիներ Կոպենհագենը քեզ հետ ոտքի տակ տալ: