Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գրքափոխանակությունից

on March 5, 2013

Դասերից հետո մտածեցի գնամ գրադարան, մի քիչ էլ աշխատեմ թեզիս նյութերի վրա: Էնքան հոգնած էի, որ ալարեցի մի քանի մետր երկար քշել մեր ֆակուլտետի գրադարան հասնելու համար, կանգ առա կենտրոնականում:

Բարձրացա երկրորդ հարկ: Ազատ սեղան եմ փնտրում, որ կողքին էլ վարդակ լինի. էս անգամ կոմպս հետս է: Վերջապես մեկը գտա: Երևում է՝ կոմպի սեղաններից է, բայց վրայի կոմպը փչացել է, տարել են: Ինձնից գոհ տեղավորվեցի, թղթերս շարեցի, որ սկսեմ: Մեկ էլ տեսնեմ՝ անկյունում երկու գիրք կա: Ո՞նց, էս տեղը զբաղվա՞ծ է: Սպանեն, տեղիցս վեր չեմ կենա: Եթե տերը հայտնվի, ներողություն կխնդրեմ, կասեմ, որ չէի նկատել, որ զբաղեցված է:

Մեկ էլ հանկարծ նկատեցի, որ էդ գրքերից առնվազն մեկը ոչ միայն գրադարանի պիտակ չունի, այլ վրան ինչ-որ ծանոթ բան է փակցված: Քաշեցի դեպի ինձ, տեսնեմ՝ գրքափոխանակության լոգոն է: Մի կուշտ ժպտացի, բացեցի, որ BCID-ն գտնեմ: Մեջը հսկայական տեքստ կար, որը նեղություն չկրեցի, որ կարդամ ու փորձեմ հասկանալ. շատ լավ գիտեի՝ ինչ էր:

Գիրքն էլ մի գիրք լինի: Հոլանդերեն Ագաթա Քրիստի: Բայց դե ոգևորված մտա bookcrossing.com, գրանցեցի, որ գտել եմ, քոմենթեցի, որ չեմ կարդալու, գտածս տեղն էլ թողնելու եմ:

Ուղղակի հավես էր: Ամեն անգամ աշխարհի որևէ կետում գիրք թողնելիս միշտ մտածում եմ՝ տեսնես մի օր կգտնե՞մ մեկը: Ու էսօր գտա: Դա շատ ավելի հաճելի զգացողություն է, քան երբ քո թողած գիրքն է գտնվում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: