Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Թե ինչպես է Ֆեյսբուքը կյանքը բարդացնում

on June 10, 2013

Ողջույններ անդրշիրիմյան անֆեյսբուք կյանքից: Արդեն յոթ շաբաթ է, ինչ Ֆեյսբուքում չկամ: Մեկումեջ պատմում եմ իմ անֆեյսբուք կյանքից, հետևեք համապատասխան թեգին:

Դուք՝ Ֆեյսբուքում գտնվողներդ, չեք պատկերացնում, թե ինչքան է այդ անտեր սոցիալական կյանքը ներխուժել ձեր վիրտուալ կյանք: Սարսափելին այն է, որ ամեն ինչ հիմա էնպես է կառուցված, որ եթե Ֆեյսբուքի հաշիվ չունես, կյանքն ահագին դժվարանում է: Ի դեպ, խոսքը բնավ հենց էնտեղի ինֆորմացիայի մասին չէ, այլ ուրիշ կայքերի, որոնցից օգտվելու համար Ֆեյսբուքը մեծահոգաբար իր ծառայություններն է առաջարկում:

Սկզբում գուդրիդսն էր: Էնտեղ գրանցվել էի Ֆեյսբուքի հաշվով: Բարեբախտաբար, ընթացքում մեյլիս էլ էի կապել: Էնպես որ, ջնջվելուց հետո մենակ լոգին լինելը դժվարացավ. պիտի ամեն անգամ անուն-փաս հավաքեի, ոչ թե ավտոմատ լոգին լիներ:

Հետո եկան զանազան լրատվական կայքեր, որտեղ մեկնաբանելու համար պարտադիր պիտի Ֆեյսբուքի հաշիվ ունենաս: Դե ես էլ՝ լեզուս երկար, ասելիքս շատ: Ուզում եմ մի բան գրեմ, նեղվում եմ, որ ասում է՝ չես կարող, պիտի լոգին լինես Ֆեյսբուքում:

Էս ամենը դեռ ոչինչ, մի կերպ կմարսվի: Ամենադաժանը սփոթիֆայի պատմությունն էր:

Ով չգիտի, ասեմ, որ սփոթիֆայը մի էդպիսի ծրագիր է, որով անվճար երգեր ես լսում: Համարյա ամեն ինչ կա: Ճիշտ է՝ Հայաստանում դա չի աշխատում, բայց դե քանի Եվրոպաներում եմ, հավեսով լսում էի: Համ էլ եթե ռադիոն էի միացնում, շատ լավ հարմարացնում էր ճաշակիս, վատ երգ համարյա չէր լինում:

Դե քանի որ Սփոթիֆայ էլ էի Ֆեյսբուքիս հաշիվով մտնում, ջնջվելուց հետո խնդրի առաջ կանգնեցի: Ուրեմն չալարեցի, մտա Սփոթիֆայի պաշտոնական էջ, որ նոր հաշիվ բացեմ: Ու բացեցի. մեկ այլ մեյլի հասցեով գրանցվեցի ու շարունակեցի երգերս լսել: Բայց…

Մեկ էլ նկատում եմ՝ աջ  անկյունում ինչ-որ մարդկանց անուններ է բերում ու առաջարկում հետևել նրանց երաժշտական ընթացքին: Չէ՛, նրանք ինչ-որ մարդիկ չէին, նրանց բոլորին էլ շատ լավ ճանաչում էի. իմ ընկերներն էին: Կոմպից չհասկացող կարճ խելքովս մտածում եմ՝ երևի Սփոթիֆայը ջոկել է, որ նույն մարդն եմ, շատ էլ որ տարբեր մեյլերով եմ: Ինչքան էլ չլինի, նույն կոմպից եմ մտնում, նույն անուն-ազգանունով եմ: Բայց պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի հեռու է գնում:

Ուրեմն մոտ մի տարի առաջ, երբ Ֆեյսբուքից արդեն զզվել էի ու այլընտրանք էի փնտրում, մի նոր հաշիվ բացեցի այն նույն մեյլով, որով Սփոթիֆայում գրանցվել եմ: Հետո ձանձրացա, էդ հաշիվն ապաակտիվացրեցի:  Իսկ էս անտեր Սփոթիֆայը բռնել, նորից ակտիվացրել էր: Կամ էլ ուղղակի ես էի մոռացել, իրականում էդպես թողել էի, ոչ էլ ապաակտիվացրել էի:

Մեկ էլ ահազանգ է գալիս, թե՝ դու հաստա՞տ Ֆեյսբուք չես մտնում: Ասում եմ՝ հաստատ: Հարցնում են՝ բա էս երգերն ո՞վ է լսում: Դու մի ասա, Սփոթիֆայը ոչ միայն հաշիվս ակտիվացրել է, այլև իրենից դուրս պոստեր է անում պատիս: Ջղայնացա: Մտա Սփոթիֆայի կարգավորումներ, էլ չթողեցի իմ անունից պոստել:

Էս վերջերս ընկերներիցս շատերն են շփոթվում, Ֆեյսբուքի էդ չեղած հաշվիս նամակ գրում, ընկերության առաջարկ ուղարկում ու նեղանում, երբ չեմ պատասխանում: Ջղայնացա, նորից մտա ապաակտիվացնելու: Ու արեցի: Հետո փորձեցի Սփոթիֆայ մտնել: Ավտոմատ լոգաութ էր եղել: Մեյլի հասցես հավաքելով լոգին եղա: Մեկ էլ մեյլ եմ ստանում. Ֆեյսբուքի հաշիվս ավտոմատ ակտիվացել էր:

Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եմ անելու: Հանուն Սփոթիֆայի պահելու՞ եմ էդ հաշիվս: Չգիտեմ՝ հաշվիս հետ ինչ կանեմ, բայց սփոթիֆայից դուրս եկա այլևս էնտեղ չմտնելու նպատակով: Ինչ արած, ստիպված երգերն ապօրինի կքաշեմ կամ էլ youtube-ով կլսեմ:

Advertisements

8 responses to “Թե ինչպես է Ֆեյսբուքը կյանքը բարդացնում

  1. hasmiko says:

    Բյուր, իմ հետ էլա եղել նման բան slideshare -ի հետ կապված, կամքի ուժս չի հերիքում վերանալ ֆեյսբուքից, բայց արժի, բառը չեմ գտնում ասելու. թե ինչա դարձել…

    • byurie says:

      Անկեղծ ասած, ես էլ ինձ վրա վստահ չէի ջնջվելիս. մտածում էի՝ չեմ դիմանա, նորից կմտնեմ: Ձևն ասեմ. սկսում ես մտածել ջնջվելու մասին, հետո մտածում՝ ինչ կկորցնես, եթե չլինես էնտեղ: Ու էն, ինչ պիտի կորցնես, դրա համար լուծումներ ես փնտրում կամ ինքդ քեզ անկեղծ հարց տալիս՝ քեզ պե՞տք ա դա: Կամաց-կամաց գալիս-հանգում ես նրան, որ Ֆեյսբուքը քեզ պետք չի ու ջնջվում ես 😀 Ինձ մոտ էդ պրոցեսը մի քանի ամիս ա տևել:

      • hasmiko says:

        ահա, սկսեմ աշխատել վրաս 😀 կորցնելու ոչ մի բան չունեմ, բայց էդ անելով կգտնեմ շաատ ԺԱՄԱՆԱԿ (գիրք կարդալու համար)

  2. Astghik says:

    Ես մեկ-մեկ ֆեյսբուքադուլ եմ անում ու օրերով չեմ մտնում, բայց դե չի լինում երկար չմտնել, բացի տարբեր տեղերում պետք գալուց, համ էլ շատ մարդիկ կան, որ մենակ ֆեյսբուքում են ու ուրիշ ձև չի լինում հետները կապնվել: Մի խոսքով ֆեյսբուքից պրծում չկա))

    • byurie says:

      Ֆեյսբուքից պրծում կա: Արդեն երկու ամիս ա՝ չեմ մտնում: Ու չեմ էլ մտնելու: Երբե՛ք: Իսկ եթե մեկը ֆեյսբուքում կա, ոնց էլ չլինի հեչ որ չէ մեյլի հասցե կունենա: Պետք ա ուղղակի սովորացնել հաճախ ստուգել մեյլը:

      • Astghik says:

        Ճիշտա մեյլ ունենում են, բայց չեն մտնում, մանավանդ երբ էտ մեյլը ֆեյսբուքի մեյլնա :Դ էս դեպքում էլ պետքա սովորացնել նոր մեյլ բացել ու մեկ-մեկ մտնել: Չնայած չաթով շփմանը, լայքերին ու քոմենթներին մեյլը չի հասնի:))) P.S. ֆեյսբուքը ամեն ինչ հաշվի ա առնում, որ պրծում չունենք իրանից

      • byurie says:

        Այ հենց էդ ամեն ինչ հաշվի առնելու պատճառով ա, որ ես հակառակն եմ ապացուցում: Մեյլը մի շարք առավելություններ ունի, որ Ֆեյսբուքը չունի: Մեյլով շփումն ավելի անձնական ա, ավելի մտերմիկ: Նույն մարդու հետ ամեն օր շփվելու փոխարեն կարող ա շաբաթը մեկ շփվես, բայց ավելի շատ ես տեղյակ լինում իրա որպիսիությունից, քան ֆեյսբուքում ամեն օր չաթվելուց: Մի խոսքով, լավ ա առանց ֆեյսբուքի: Մարդու մտքին տեղ լինի :)))

        ________________________________

      • Astghik says:

        Կփորձեմ :))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: