Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 3. իմ արձակուրդից

on June 20, 2013

Արձակուրդն առաջին հերթին ասոցացվում է ճամփորդելու հետ: Եթե ես չեմ ճամփորդում, դա արդեն արձակուրդ չէ, բայց եթե գործնական ճամփորդություն է, անպայման արձակուրդ է, որովհետև իսկական հանգիստը հենց միջավայր փոխելու մեջ է, ոչ թե առավոտից երեկո անկապ-անիմաստ փռվելու:

Ու քանի որ բոլոր պատմելի ճամփորդական պատմություններս պատմել եմ (դե մի քանի բացառությամբ. օրինակ, Ցյուրիխն ու Գոլուեյը պահել եմ ինձ, ոչ մի տեղ չեմ գրել դրանց մասին), ինձ նոր արձակուրդ էր պետք, նոր պատմություններ, որ գրելու բան ունենայի:

30 պատմության շրջանակներում միայն մի մասը կգրեմ՝ մնացածը թողնելով հետոյի, հատիկ-հատիկ, մանրամասն ու նկարազարդ պատմելուն, որովհետև դա իմ սիրած գործերից մեկն է, իսկ մի գրառմամբ չեմ ուզում ձեզ շատ ձանձրացնեմ:

Երեք շաբաթ առաջ կլիներ, երբ անընդհատ տրտնջում էի, թե հոգնել եմ, ինձ հանգիստ է պետք, թեզս մի քիչ էլ ձգեմ ու մի շաբաթով չքվեմ և այլն: Աշխատունակությունս ընկնում էր: Չնայած գրադարանում անցկացրածս ժամերը չէին պակասում, կատարածս աշխատանքը գնալով ավելի ու ավելի էր նվազում՝ վերջապես հասնելով օրը հինգ րոպեի: Հենց էդ ժամանակ էր, երբ երեկոյան տուն մտա, տեսա կուրսեցիս՝ Սոֆյան, ինձ մեյլ է գրել. «Գալի՞ս ես հունիսի 16-20-ը Բարսելոնա գնանք: Տոմսը երկկողմանի տոմսը 60 եվրո է»: Կարծեցի՝ կատակ է անում: Բացի դրանից, օրերը մի քիչ շուտ էին ընկնում. ուզում էի մի բաժին էլ թեզիցս վերջացնել, նոր հանգիստ խղճով արձակուրդ անել:

Մինչ կփորձեի հասկանալ՝ ինչքանով է լուրջ ասում կամ ուզում եմ, թե ոչ, Սկայփիս նարնջագույն լույսիկը վառվեց: Մյուս կուրսեցիս էր՝ Սրջանը. «Ամսի 16-20-ը գնում ենք Բարսելոնա: Միանու՞մ ես»: Պարզվեց՝ ինքն էլ, Սոֆյան էլ արդեն տոմսերն առել էին, ու անկախ նրանից՝ ես ինչ կորոշեի, իրենք գնում էին: Ես էլ առանց երկար-բարակ մտածելու նույն օրերով գնեցի Խրոնինգեն- Ջիրոնա ինքնաթիռի տոմսը, մի քանի օր անց համատեղ ուժերով հոսթել ընտրեցինք, ու արդեն պատրաստ էինք արկածների:

Ես արկածներ ասեմ, դուք պատկերացրեք Սրջանին՝ ահավոր լարվող, անհանգիստ, բայց մեկը, որ չի կարողանում ինքնուրույն պլանավորել, հետն էլ ալարկոտ: Անընդհատ վախենում էր, որ ճամպրուկը շատ մեծ կլինի կամ որ տեղ չենք հասնի և այլն: Երբ ես ու Սոֆյան հայտնաբերեցինք, որ Բարսելոնայի մետրոն կեսգիշերից հետո չի աշխատում, ու էդ դեպքում կայարանից դեպի հոսթել երկու կմ քայլելու ենք, որոշեցինք Սրջանին ոչ մի բառ չասենք, որ մի հատ էլ դրանից չներվայնանա: Դեռ Խրոնինգենի օդանավակայան գնալուց էլ ահագին լարվել էր: Առաջարկեց օդանավակայան ավելի շուտ գնալ, քան նախատեսել էինք: Եկավ, իմ կանգառից հետս ավտոբուս նստեց, որ հանկարծ չկորի: Րոպեն մեկ տոմսն ու անձնագիրն էր ստուգում:

Երբ ինքնաթիռից իջանք, Սոֆյան բացականչեց.

– Լեռնե՜ր:

Հետ նայեցի: Մթնշաղի վերջին աղոտ լույսի տակ գծագրվում էին Պիրենեյները: Արտասովոր թվաց ամիսներ շարունակ Նիդեռլանդների տափակ լանդշաֆտը տեսնելուց հետո:

Ավտոբուս նստեցինք, ուղևորվեցինք դեպի Բարսելոնա: Քաղաք մտնելուն պես Սագրադա Ֆամիլիայի աշտարակները տեսանք, որոնց վերևում հրավառություն էր թնդում:

– Տեսեք՝ մեզ ինչպես են դիմավորում:

Լեռներն ու հրավառությունը բնավ միակ զարմանալի բանը չէին: Սրջանը սկսեց շոգել, ես հանեցի ժակետս, Սոֆյան դեռ դիմանում էր սվիտրով, իսկ այս ու այն կողմ ծուլորեն շարժվող անդարդ մարդիկ կիսամերկ էին: Ու հա՛, Բարսելոնան մարդաշատ էր անգամ կիրակի-երկուշաբթի կեսգիշերին:

Մեր հոսթելը հին քաղաքի նեղլիկ փողոցներից մեկում էր: Մինչ Սոֆյան այփեդը կհաներ, որ համարը նայեր, փայտե փոքրիկ դռնակ բացվեց, ու մեզ ներս հրավիրեցին:

DSCF4161 DSCF4235

Աչքներիս չհավատացինք. գեղեցիկ լայն աստիճաններն ասես Մոխրոտի պարահանդեսից լինեին: Շենքը հին էր, պալատի նման:

DSCF4165

Հոսթելի սենյակը, որտեղ միայն ու միայն երեքով էինք լինելու, բարձր առաստաղ ուներ: Փոքր պատշգամբը բացվում էր դեպի փողոց:

Մտնելուն պես պառկեցինք քնելու: Փողոցում աղմուկ էր: Իսկ թե ինչ արեցինք մնացած օրերի ընթացքում, կպատմեմ առաջիկա օրերին:

Advertisements

2 responses to “Պատմություն 3. իմ արձակուրդից

  1. uluana says:

    Լսի, էդ Սրջանը տղա՞ ա, թե՞ աղջիկ։ 😀 Մինչև հիմա ինչքան գրել ես իրա մասին, միշտ տղա եմ պատկերացրել, բայց հիմա սկսեցի կասկածել։ 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: