Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի անգամ

on September 9, 2014

Կան ֆիլմեր, գրքեր, երգեր, որոնք հայտնվում են քո կյանքում ճիշտ ժամանակին, դրանից առաջ ու հետո հաստատ նույն տպավորությունը չէին թողնի: Հենց այդպիսի մի ֆիլմ է 2006-ին նկարահանված «Մի անգամը», որը հենց այսօր պիտի դիտեի, որովհետև երկու շաբաթ առաջ չափից դուրս շուտ էր, իսկ մի քանի օր անց արդեն ուշ կլիներ: Պիտի դիտեի հենց այս պահին, երբ իմ կյանքի մի «մի անգամ» ավարտվեց, երբ արդեն կուտակել էի բավականաչափ նյութ ֆիլմում ինձ գտնելու համար:

Գործի ժամերին միշտ երաժշտություն եմ լսում: Վերջին ժամանակներս lastfm-ով Լիզա Հանիգանին և «նրա նմանների» ալիքն եմ միացնում: Լիզա Հանիգանն ինքն էլ մի առանձին հայտնագործություն էր, ու կապված է այս ամբողջ պատմության, իմ «մի անգամի» հետ: Բայց այստեղ ուզում եմ «նմանների» մասին խոսել, որովհետև շատ հաճախ lastfm-ը  Գլեն Հանսարդ և Մարկետա Իրգլովա զույգին էր բերում: Ահագին ժամանակ անտարբեր էի, հետո սկսեցի հետաքրքրություն ցուցաբերել, իսկ այսօր ի վերջո գուգլեցի ու գտա նրանց անվան հետ կապված ֆիլմը. «Մի անգամ»: Հիշեցի, որ տարիներ առաջ ինչ-որ տեղ լսել էի դրա մասին ու դիտելու ցանկություն հայտնել, բայց հետո ականջի հետև էի գցել:

Մի քանի կադր տեսա, բայց այնպիսի զգացողություն էր, որ անգիր գիտեի ֆիլմը: Ու երբ երեկոյան տուն եկա և միացրեցի, որ նայեմ, արդեն մի տուփ անձեռոցիկը պատրաստել էի. գիտեի, որ մի քանի տոննա հույզ եմ դուրս շպրտելու:

Ֆիլմը սկսվում է նրանով, որ Հանսարդը Գրաֆթոն սթրիթում նվագում է: Եթե այն դիտեի 2006-ին, չէի ճանաչի Դուբլինի Գրաֆթոն սթրիթը, չէի իմանա, որ փողոցային երաժիշտներն այնտեղ են նվագում, ու պիտի հայտնի երգեր կատարեն, թե չէ տուրիստներն անտարբեր կանցնեն: Այնտեղ են նվագում նաև նրանք, ովքեր ուզում են ճանաչում ձեռք բերել, ու դա բնավ անվտանգ չէ: Անցորդների մեջ ինչ տիպի մարդ ասես կա: Կարող են մոտենալ, քաշքշել, գողություն անել: 

Եթե երկու տարի առաջ Դուբլինում այդ բոլորը տեսած չլինեի, եթե այսօր Դուբլինը հենց Գրաֆթոն սթրիթով չհիշեի, իսկ Կոպենհագենում չկանգնեի ու չխոսեի փողոցային երաժիշտների հետ, հաստատ չէի հասկանա «Մի անգամ» ֆիլմի առաջին կադրերը, ու թե ինչպես չեխ աղջիկը կանգնեց ու կլանված լսեց տղային:

Ֆիլմի մնացած ընթացքը երաժշտական երկխոսություն է, հույզերի արտահայտում ստեղծագործականության միջոցով, անգամ սեր երկուսի միջև, սեր, որը ստերեոտիպային իմաստով ոչ մի բանի չի բերում, ոչ անգամ համբույրի, բայց դառնում է համագործակցություն, ձայնասկավառակ ծնում, որը երևի հաջողություն կունենա: 

Այստեղ մանրամասն նկարագրվում է ստեղծագործականության ընթացքը՝ սկսած երգեր գրելու պահից, մինչև դրանք ձայնագրություն դարձնելը: Ու այդ ընթացքը չոր ու ցամաք, ուղիղ չէ, հետը լիքը տարբեր տեսակի հույզեր են պտտվում, ջրի երես դուրս գալիս, մարսվում ու գնում:

«Մի անգամի» գեղեցկությունը հենց այդ չասվածի մեջ է, չսկսված ու չավարտված, ուղղակի ինչ-որ պահի, մի անգամ կանգ առած սիրո մեջ է: Իսկ վերջաբանը, որքան էլ շատերին անտրամաբանական ու տխուր թվա, ինձ համար սպասելի էր, ամեն ինչ տեղը գցող, իր բնականոն ընթացքին բերող ու… անտանելիորեն ծանոթ:

Վաղն այլևս Լիզա Հանիգանի ալիքը չեմ միացնի:

Advertisements

4 responses to “Մի անգամ

  1. uluana says:

    Լսի, աչքիս՝ ես մի հատ նորից նայեմ։ Տեսնես՝ ուրիշ կերպ կընկալե՞մ։ 😀

    • byurie says:

      Չգիտեմ Ան: Շատ կոնկրետ հոգեվիճակում ա պետք նայել էդ կինոն, որ ազդի: Հետաքրքիր ա՝ էրեկ գրել էի, որ հենց ճիշտ օրն եմ նայել: Ու իրոք տենց էր: Էսօր որ նայեի, տենց չէր ազդելու վրաս: Ինչ-որ շատ տարօրինակ ճիշտ պահ էր էրեկ:

  2. […] դա լավ էր, թեթևացնում էր: Զգացողությունը հիշեցնում էր Once ֆիլմը, և ուրախ էի, որովհետև գիտեի, որ հաջորդ օրն արդեն […]

  3. […] կլինի, որովհետև շատ ամիսներ առաջ, երբ դրա կինոն էի նայել, դա եղել էր առաջին հրաժեշտը, որ ներքուստ տվել էի […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: