Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Արագիլի շատրվանը

on December 17, 2014
Սառան

Սառան

Ամռանը սովորություն ունեի աշխատանքից հետո անցնել քաղաքի կենտրոնով, մեկումեջ կանգնել արագիլի շատրվանի մոտ ու փողոցային երաժիշտներին լսել: Հետո օրերը սկսեցին ցրտել, կյանքս ավելի լեցուն դարձավ, ու քաղաքի կենտրոնում հայտնվելը դարձավ անթույլատրելի ճոխություն:

Բայց շա՜տ հազվադեպ պատահում են այսպիսի չստացված երեկոներ, երբ Դերիլը հանկարծ հիշում է, որ աշխատակիցներով ընթրիքի են գնալու, հոսթի տոնական խնջույքին մասնակցելու համար մոռացել եմ գրանցվել, իսկ յոգայի դասս վերջին վայրկյանին հանում են, որովհետև դասատուն հիվանդ է: Դուրս եմ գալիս ու տուն գնալու փոխարեն հեծանիվս քշում դեպի քաղաքի կենտրոն՝ վերջապես որոշ տոնական գնումներ անելու:

Կանգնում եմ արագիլի շատրվանի մոտ: Մութ է: Սառան շարֆով փաթաթված, տաք-տաք հագնված նստած է կիթառը ձեռքին ու երգում է: Իսկ հետևում տոնավաճառի լույսերն են կայծկլտում: Ամռանը Սառան կանգնում էր շատրվանի կողքին, ու նիհար ուսերը կարմրում էին արևից: Երգում էր Փիթըր Ջոնսի հետ, իսկ ընդմիջմանը կողքի ֆասթֆուդից մակարոն գնում: Հիմա Սառան էլ չի շոգում, իսկ դրսում մութ է:

Այն տխուր ու միայնակ երեկոներից է, երբ ուզում ես մեկը գրկի քեզ, ուրիշ ոչինչ, երբ հազիվ ես քեզ զսպում, որ սմս չգրես՝ կարոտում եմ, երբ գլուխդ դնում ես հեծանիվի զամբյուղին ու լսում Սառային… Ինչքա՜ն բան է փոխվել նախորդ ամառվանից հետո: Ու հավատդ չի գալիս, որ դա ընդամենը մի քանի ամիս առաջ էր:

Անցորդները մեկումեջ կանգնում, լսում են Սառային: Ոմանք նույնիսկ վիդեոներ են անում: Երգն ավարտվում է: Ինձնից բացի կողքս կանգնած երկու տղամարդիկ են ծափահարում: Նրանցից մեկը բարևում է ինձ, հարցնում, թե ոնց եմ: Փիթըր Ջոնսն է:

– Կարծես հոկտեմբեր լինի,- ասում է,- ոչինչ չի փոխվել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: