Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոց. ինչպե՞ս հասավ այս վիճակին

on May 30, 2015
Դպրոցը սիրուն փայտե դռներ ուներ: Ինչ-որ վերանորոգումից հետո բերեցին, էս անճոռնի պլաստմասայե ախմախ դռները դրեցին:

Դպրոցը սիրուն փայտե դռներ ուներ: Ինչ-որ վերանորոգումից հետո բերեցին, էս անճոռնի պլաստմասայե ախմախ դռները դրեցին:

Երբ իմացա, որ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի երրորդ ու չորրորդ հարկերը տալիս են ռուսական դպրոցի, շատ չզարմացա: Շենքի վրա վաղուց աչք ունեին, իսկ դպրոցը դանդաղ քայլերով կործանման էր գնում առաջին հերթին տնօրեն Ապետնակյանի վարած «խելամիտ» քաղաքականության շնորհիվ: Էստեղ զարմանալին ու ցավալին այն է, որ Սովետի ժամանակ հայագիտական դասարան ունեցած դպրոցն այսօր ռուսական է դառնում:

Որևէ տեղ չի ասվում՝ ինչ է լինելու Խրիմյան Հայրիկի դպրոցին: Բայց սովորած լինելով այդ դպրոցում ու լավ իմանալով, որ առաջին երկու հարկերում համարյա դասասենյակ չկա, տնօրենի կաբինետն է, ուսուցչանոցը, բուֆետը և ֆիզկուլտուրայի դահլիճը, ենթադրում եմ, որ լավագույն դեպքում առանց աշակերտների ջան են ասելու, ջան լսելու:

Իսկ դպրոցը գնում էր փակվելու եզրին դեռ այն ժամանակներից, երբ ես այնտեղ աշակերտ էի: Գնում էր այդ ուղղությամբ, որովհետև աշակերտի վրա թքող ուսուցիչը չէր պատժվում, խուլիգան աշակերտներին նախատող չկար, ու սովորելը չէր ողջունվում: Կար գողական ֆիզկուլտի դասատու, որը կարող էր դասարանի խուժանների հետ հսկա ծամոնը բերանին նստել, անճաշակ սցենարներ գրել: Ու կային նաև մատների վրա հաշված լավ աշակերտներ, որոնք հերթով գնում էին դպրոցից:

Տնօրենն ամեն ինչ անում էր, որ ոչ ոք չկարողանա գնալ. վատ վարքով ու առաջադիմությամբ աշակերտները չէին պատժվում, հանգիստ դասարանից դասարան էին տեղափոխվում՝ այդպիսով խանգարելով նրանց, ովքեր ուզում էին մի բան սովորել: Իսկ լավ աշակերտների փաստաթղթերը զոռով էր տալիս. բա գլխաքանակ է, ո՞նց թույլ տա, որ պակասեն: Բայց ի վերջո, հենց լավերն էին, որ կարողանում էին պոկվել այդ դպրոցից: Հենց իմ ավարտելուց հետո էլ եղբայրս ուրիշ դպրոց տեղափոխվեց: Իսկ շրջապատում շատերն իրենց փոքր երեխաներին չէին էլ ուզում մեր դպրոցում առաջին դասարան ուղարկել:

Մենք ունեինք լավ ուսուցիչներ: Իմ ավարտելուց հետո կամաց-կամաց բոլորը հեռացան, ոմանք՝ կաշառակերության մեղադրանքով: Մազերս բիզ-բիզ էին կանգնել. գլխավոր կաշառակեր տնօրենը, որ ատեստատ էր վաճառում դասի չեկող ինչ-որ անհայտ աշակերտների, այլ ուսուցիչների կաշառակերության մեղադրանքով հեռացնում է:

Մի խոսքով, դեռ տասը-տասներկու տարի առաջ պարզ էր, որ նման քաղաքականությամբ դպրոցը գնալով փոքրանալու է, ու քաղաքապետարանը դրա գոյության հարցն է բարձրացնելու: Ասում են նաև, որ շատերը շենքի վրա աչք ունեին: Էնպես որ, սպասելի էր, որ ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող դպրոցը մի օր փակվելու էր: Բայց ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչու հենց ռուսական դպրոց: Ու մեկ էլ չգիտեմ՝ ով է լինելու այդ դպրոցի տնօրենը: Չեմ զարմանա, եթե Ապետնակյանը լինի. ինքն իր համար տեղ անելուց լավ է:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: