Ազատ քաղաք Քրիստիանիա

Քրիստիանիա որոշեցի գնալ Ռիփի այ էս գրառումից հետո: Եթե անկեղծ լինենք, մինչև այս թեմայի հայտնվելը, Կոպենհագենում հայտնվելն էնպես, մի տեսակ հեռավոր ծրագիր էր, որ գիտեի՝ երբեք չեմ իրագործելու: Բայց երբ Քրիստիանիայի մասին կարդացի Ռիփի էս տողերը. «Քրիսթիանիայի գաղափարների հիմքում մարդն է, անհատականությունը, ով ազատ է ամբողջովին արտահայտել իրեն: Շատերի համար Քրիսթիանիան դառնում է երջանիկ ապրելու վերջին հույս, տաք ապաստարան՝ մեծ աշխարհում ծնված մենակության ու անպետքության զգացումը մեկընդմիշտ բնաջնջող», երբ ակումբում բուռն քննարկում ծավալվեց, ու տարբեր կարծիքներ հնչեցին, ընդ որում՝ կարծիք արտահայտողներից ոչ մեկն անձամբ էնտեղ չէր եղել, որոշեցի իմ աչքով տեսնել ու եզրակացություն անել:

Ամենալավ առիթը երկու օր առաջ էր, երբ Յոենսուից Խրոնինգեն տեղափոխվելու բառիս բուն իմաստով ճամփին իջա Կոպենհագեն ու ջրահարսին, պալատները, Նյուհավնը և մնացած բոլոր տեսարժան վայրերի մոտ հայտնվելուց առաջ առավոտ գիշերով վազեցի Քրիստիանիա:

Մինչև քաղաքի գլխավոր մուտքին հասնելը մի կամար տեսա, վրան գրված էր «Ազատություն»: Ասեցի՝ կա-չկա, սա էլ է դեպի Քրիստիանիա տանում: Բռնեցի ու էդ մեկով մտա:

DSCF2895

Սկզբում ամայություն էր, զանազան աղբակտորներից սարքած արվեստի նմուշներ: Էնպիսի տպավորություն էր, որ ով ինչ հասցրել, սարքել, թողել էր փողոցում:

DSCF2900

Քիչ այն կողմ քաղաքի գլխավոր մուտք/ելքն է. «Դուք հիմա մտնում եք ԵՄ», իսկ դրսի կողմից ուղղակի ասում է՝ Քրիստիանիա:

DSCF2901

Հետո հասանք կանաչ լապտերների թաղամաս, որտեղ հաշիշի ազատ առքուվաճառք է ու որտեղ լուսանկարել չի կարելի: Ապարատս հանեցի, որ թաղամասի օրենքները նկարեմ: Էդ պահին տեղացիներից մեկն էր անցում, ջղայնացած ասաց՝ no photo ու գնաց:

DSCF2909

Քրիստիանիայից ազատության հոտ է գալիս, բայց դա մի էնպիսի ազատություն է, որին մենք սովոր չենք, ու չի տեղավորվում մեր ուղեղի մեջ: Էդ ազատությունը սկսվում է սահմանափակումներով. զենքը, բռնությունը, գողությունը, ուժեղ թմրանյութերը (հաշիշը թույլ է), ավտոմեքենաների մուտքը և պայթուցիկներն արգելված են: Բայց էստեղ բնակիչների ազատությունը տեսնում ես ինքնարտահայտման մեջ: Կնկատես սիրուն առանձնատներ ու գարաժներ, փայտե տնակներ: Մեկի վրա գրաֆիտի, մյուսը՝ սմայլիկապատ, էն մեկը ոնց որ անտառի տնակ:

DSCF2917

DSCF2936

Քրիստիանիա մտնելուց հետո ուրիշ տեղ գնալու ցանկությունը կորում է: Ուզում ես հերթով բոլոր տները հատիկ-հատիկ տեսնել, որովհետև մեկը մյուսից խիստ տարբերվում է: Ուզում ես նաև շփվել տեղացիների հետ, իմանալ՝ ովքեր են էդ պատերի ներսում, բայց արի ու տես, որ հետս մի հարամչի կար, որը սահմանափակում էր իմ ազատությունն ու անհամբեր սպասում էր, թե երբ պիտի Քրիստիանիայից դուրս գանք:

DSCF2911

8 thoughts on “Ազատ քաղաք Քրիստիանիա

    1. Շատ չմնացի, որ շատ գրեմ 😦 երևի մի օր էլի կգնամ, ավելի երկար կմնամ

      ________________________________

    1. Հա, շատ լավ տեղ ա: Եթե մի օր սաղ աշխարհից հոգնեմ, կգնամ էնտեղ որպես վերջին հանգրվան:

      ________________________________

  1. Լսի, էս ինչ քիչ ես գրել, ու նենց անսպասելի պրծավ… Նույնիսկ հավատս չէր գալիս, որ պրծավ։ 😀

    Հետաքրքիր ա, բայց ես հաստատ չէի ուզենա էնտեղ ապրել։ :))) Ու հատկապես չէի ուզենա, որ երեխաներս էնտեղ մեծանային։ Բայց որպես յուրահատուկ, տարբերվող վայր` հետաքրքիր կլիներ այցելել ու ուսումնասիրել։

    1. Դե մի քանի օր հետո եմ գրել, հավեսս արդեն փախել էր 😀  Կարծում եմ՝ երեխա մեծացնելու համար իդեալական տեղ ա. ո՛չ մեքենա կա, ո՛չ որևէ տեսակի վտանգավոր բան, իսկ շրջակայքն էլ էնքան գունավոր ա, բազմազան, որ երևակայությունը շատ ուժեղ կզարգացնի: 

      ________________________________

Leave a comment