Հոսթելներում սովորաբար մարդիկ շփվող են: Հեչ որ չէ, իրար բարևելը կա ու կա: Շատ ժամանակ սրահում նստածներն իրար հետ զրույցի են բռնվում, նենց small talk անում կամ գոնե երբ հայացքները հանդիպում են, ժպտում են:
Կողքս մի կին էր նստած: Խորացած ինչ-որ բան էր կարդում: Երևի դանիացի էր (գրքի լեզվից եմ ենթադրում): Ժամանակ առ ժամանակ գլուխը բարձրացնում էր, ժպտում: Իսպանացիներ են գնում-գալիս օլա-մոլա ասելով: Լյուքսեմբուրգցի մի տղա հերթով բոլոր սեղաններին մոտենում, փաբային զբոսանք գովազդում:
Ականջակալներս հանում եմ, որովհետև իմ կոմպի երաժշտությունը մի տեսակ կտրում է էս միջավայրից: Ու ճիշտ եմ անում, որովհետև իրար հետևից իմ ջահել օրերի լավ երգերից՝ Fake Plastic Trees, Erase & Rewind, A Sorta Fairytale (գուգլեք, պարզեք, թե ինչ երգեր են :)):
Բարի մոտ կանգնած մի աղջիկ իմ սվիտրից է հագել: Մամաս էր Բեռլինից առել, ձեռքի աշխատանք էր: Կարծեմ մենակ երկու օրինակ կար: Ուրեմն մեկը իմն է, մեկը՝ քիչ այն կողմ կանգնած աղջկանը:
Դիմացս երկու տղաներ են նստած: Ոչ միմիկա ունեն, ոչ ռեակցիա են տալիս, ոչ ժպտում են, ոչ նկատում իրենց շուրջը կատարվողը: Ժպտալու ու կոնտակտի գնալու փորձերս ապարդյուն են անցնում: Հիմար եմ. ախր գերմանացի են:
հենց դրա համար էլ սիրում եմ հոսթելները․ մարդիկ ավելի բաց են։ ի հարկե ոչ բոլորը։ բայց շփվելու ավելի շատ հնարավորություն կա։
հա, շատ ճիշտ ես, ես էլ եմ դրա համար սիրում հոսթելները 🙂 ի դեպ, մի հատ եքա պատմվածք ունեմ հոսթելի մի սենյակի մասին գրած: մի օր երևի կդնեմ 🙂
հա, դիր, հետաքրքրեց․․ ։Ճ