Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կոպենհագենի գրադարանները ու գրքերի ակումբը

on November 7, 2014

Կոպենհագենի քաղաքապետարանը քսան գրադարաններից բաղկացած ցանց ունի, որտեղ կարող է գրանցվել քաղաքի յուրաքանչյուր օրինական բնակիչ (ասել է թե դեղին քարտ ունեցող) ու անվճար օգտվել ծառայություններից. կարող ես գրքեր ու դիսկեր տուն տանել, ընթերցասրահներն էլ մինչև ժամը հազարը բաց են: Ու նաև բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում:

Միակ պատճառը, որ դեռ չէի հայտնվել այս ցանցում այն էր, որ Կոպենհագենի մշակութային երևույթների մասին ինֆորմացիան ամեն անգամ ստանում էի միանգամից մեծ դափոնով, ու չէի կարողանում փորել, ինձ հետաքրքրողներն առանձնացնել: Եվ միայն վերջերս հերթական դափոնը ստանալուց առաջ պրեզենտացիա անցկացնող դանիուհին սխալվեց ու հարցրեց, թե որտեղ եմ բնակվում: Լսելով Օստերբրոյի անունը՝ ասաց, որ բախտս բերել է, որովհետև հենց Օստերբրոյի գրադարանում է ընթերցողների անգլալեզու ակումբը հավաքվում:

Այսօր վերջապես առաջին անգամ գնացի գրադարան: Գրանցվեցի շատ արագ, ու մինչ ակումբի մնացած անդամները կգային, զբոսնեցի տարածքով: Ահագին անգլալեզու գրականություն կար: Բայց ֆրանսերենն ու գերմաներենը մեկական պուճուր պահարանիկներ էին: Ու ամենաուժեղն էն էր, որ ֆրանսերեն հազիվ տասը գրքերից մեկն էլ Մարտին Մելքոնյանի «Հայուհին» էր:

Ժամը եկավ, հավաքվեցին անգլախոս ընթերցողները: Այս ամսվա գիրքը Տարյայ Վեսոսի «Թռչուններն» էր: Ակումբում էլ մի երկու դանիացի էին, մնացած բոլորն արտասահմանցիներ ու բոլորը լավ կարդացած: Էնքան հավես էր, մեջներից ամենաջահելը ես էի, մնացած բոլորը տուն-տեղ, ընտանիքով, լուրջ աշխատանքով մարդիկ էին: Շատ հավես քննարկում ստացվեց: Ահագին զարմացել էին, որ ռուսերեն եմ կարդացել: Ես էլ հակադարձեցի, թե՝ դուք էլ անգլերեն կամ դանիերեն եք կարդացել, օրիգինալ լեզուն չի, ի՞նչ տարբերություն ինչ թարգմանություն ա: Ու իրոք տեղ-տեղ հայտնաբերեցինք, որ ռուսերեն թարգմանությունը նույնիսկ ավելի մոտ էր օրիգինալին (խմբի լիդերը նորվեգացի է, նորվեգերեն էր կարդացել «Թռչունները»):

Վերջում էլ գիրքը գնահատեցինք (դանիական գնահատում) ու ամբողջ 2015-ին կարդացվելիք գրքերն ընտրեցինք (բա, դանիական պլանավորում):

Ընտրելուց հետո մի քանի հոգի խառնված իրար ասում են, թե չէ հասցնի էսինչ ու էնինչ գրքերը գրադարանից վերցնել, որովհետև գրքի հերթի մեջ մեկը 35-րդ տեղում է, մյուսը՝ ութսունքանի: Պատկերացնու՞մ եք: Կոպենհագենում գիրք կարդալու համար մարդիկ հերթ են կանգնում: Ու ասենք նենց պոպուլյար գրքեր էլ չէին, որ ասեինք՝ բոլորն ուզում են կարդալ:

Դանիացիներից մի տարիքն առած տատիկ մեկ էլ սկսեց Հեմինգուեյից խոսել: Ասում է՝ ինչ-որ տեսարան է հիշում, որ Հեմինգուեյը Մադրիդում ինչ-որ կաֆեում նստած խմում ու նուշ է ուտում: Հիմա ուզում է գտնել, թե որ գրքից էր, դրա համար հերթով բոլորը վերընթերցում է: «Եդեմի պարտեզն» առաջարկեցի: Կպավ, թե՝ դա Հեմինգուեյը չի գրել: Ես էլ թե՝ Հեմինգուեյն է, ուղղակի ամենահայտնի գործերից չէ: Ասաց, որ հիմա «Մահը կեսօրին» գիրքն է պատվիրել, որովհետև իր հիշելով գեղարվեստական չէր: Բայց ախր «Մահը կեսօրին» գրքի դեպքերը Սևիլյայում են տեղի ունենում: Էս որ ասացի, տատիկը ջոկեց, որ մեղմ ասած անտեղյակ չեմ Հեմինգուեյի գործերից, հանկարծ սկսեց հետս Մարգըրիտ Դյուրասից խոսել, թե՝ իր ֆրանսերենը հերիքում է Դյուրասի համար, պարզ է գրված և այլն: Ու մեկ էլ որ իմացավ հայ եմ, սկսեց՝ ցեղասպանություն-բան:

Հաջորդ ամսվա համար Նիլ Գեյման է ընտրվել մինչև խմբին միանալս: Գիրքը կարդացել եմ, էս ընթացքում ուրիշ բաներ կկարդամ, բայց անպայման դեկտեմբերին կգնամ քննարկմանը: Ես էլ Մոդիանո առաջարկեցի: Ընտրվեց մայիսի համար:

Երեկ կոլեգայիս ոգևորված պատմում էի ընթերցողների ակումբի մասին: Զարմացավ, որ գնացել եմ: Ասաց, որ իր սկեսուրը երեք տարբեր ակումբների անդամ է ու որ հիմնականում տարիքով մարդիկ են հաճախում նման ակումբներ: Ձեն չհանեցի. իրոք նկատել էի, որ խմբում ամենաջահելն էի: Բայց հազիվ ակադեմիայից դուրս նորմալ միջավայր եմ գտել: Ու հետաքրքիրն էն է, որ ընթերցողների ակումբները դանիական առօրյայի ամենասովորական մասն են կազմում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: