
Բլոգինգում ամենաշատը սիրում եմ մյուսների պատմությունները կարդալ ու կիսվել իմոնցով: Ինձ համար բլոգը պատմությունների հավաքածու է, ինչ-որ մեկի կենսագրություն, որն ավելի շատ բան է ասում այդ մարդու մասին, քան սիվին: Ու քանի որ հայկական բլոգոսֆերայում գնալով պակասում են պատմությունները, 30 օր երաժշտության հետ նախագծից ոգեշնչված որոշեցի ինքս պատմությունների նախագիծ ստեղծել, որին կարող են մասնակցել բացարձակապես բոլորը (ես էլ եմ մասնակցելու):
Կանոնները.
- Ձեր բլոգում տեղադրում եք ներքևի ցուցակը կամ հղում անում այս էջին
- Մեկնաբանություն եք թողնում այս գրառման տակ՝ հղում անելով Ձեր բլոգին
- Ստեղծում եք 30 պատմություն անունով պիտակ կամ կատեգորիա և բոլոր գրառումները դրա մեջ հավաքում
- Ընտրում ձեզ հարմար պարբերականություն գրառումներ կատարելու համար (ամեն օր, շաբաթը երկու օր, անկանոն, և այլն)
- Կատարում գրառումներ ներքևի ցուցակի թեմաներով (պարտադիր չէ նույն հերթականությամբ, բայց որ ձեզ էլ հեշտ լինի, ընթերցողին էլ, լավ կլինի՝ հերթականությունը պահեք)
- Փորձում եք լինել կրեատիվ. թեև նախագիծը կոչվում է պատմություններ, բայց պարտադիր չէ, որ միայն տեքստով սահմանափակվեք: Կարող եք նկարներ, վիդեոներ, երգեր դնել: Մի խոսքով, ինչ մտքներիդ գա: Գրառումները կարող են լինել ցանկացած երկարության՝ սկսած մի նախադասությունից, վերջացրած մի քանի էջով
- Ինձ ամենաշատը դուր եկած պատմության հեղինակ(ներ)ին նվեր կտամ (ազատ եղեք դուք էլ զանազան նոմինացիաներ ու մրցանակներ սահմանել)
Ցուցակը
- Պատմություն մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ դուք կանեք
mar_amirchanyan
arega
srtik
Մի օր…
Թաքնված անկյուն…
Վոլտերա
byurie
apasionade
dangxuan - Պատմություն մի մարդու մասին, որից վախենում եք
arega
srtik
Մի օր…
Թաքնված անկյուն…
Agnes Gasparbek
Վոլտերա
byurie
mar_amirchanyan
ֆիկուս
apasionade
dangxuan - Պատմություն ձեր մանկությունից
arega
srtik
Մի օր…
Թաքնված անկյուն…
Վոլտերա
byurie
mar_amirchanyan
ֆիկուս
- Պատմություն ձեր արձակուրդից
srtik
Մի օր…
Թաքնված անկյուն…
arega
ֆիկուս
Վոլտերա
byurie - Պատմություն ձեր ամենամեծ նվաճման մասին
Թաքնված անկյուն…
srtik
byurie
Մի օր…
arega
mar_amirchanyan
ֆիկուս - Պատմություն, որ երբևէ որևէ մեկի չեք պատմել
Թաքնված անկյուն…
srtik
byurie
mar_amirchanyan
ֆիկուս
arega
Վոլտերա - Պատմություն ձեր ամենաուժեղ վախի մասին
Թաքնված անկյուն…
srtik
Agnes Gasparbek
ֆիկուս
byurie
arega - Պատմություն կախվածության մասին
Թաքնված անկյուն…
srtik
byurie
arega - Պատմություն մի կարևոր բան սովորելու մասին, որի համար չեք փոշմանում
Թաքնված անկյուն…
Մի օր…
srtik
byurie - Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է
Թաքնված անկյուն…
Մի օր…
srtik - Պատմություն ձեր երազանքների մասին
Թաքնված անկյուն…
byurie
srtik
arega - Պատմություն ձեր սիրելի վայրի մասին
Վիշապների կղզի
Թաքնված անկյուն…
Մի օր…
srtik
byurie - Մի սիրո պատմություն
Թաքնված անկյուն…
Մի օր…
srtik - Մի երգի պատմություն
Մի օր…
Թաքնված անկյուն…
mar_amirchanyan
srtik
byurie - Ինտերնետի հետ կապված պատմություն
Թաքնված անկյուն…
srtik
Մի օր… - Պատմություն չհասկանալու կամ սխալ հասկանալու մասին
Agnes Gasparbek
Թաքնված անկյուն…
srtik
Մի օր… - Անհավատալի պատմություն
srtik
Թաքնված անկյուն… - Պատմություն ձեր տատիկ-պապիկներից
Թաքնված անկյուն…
srtik - Պատմություն ձեր դեռահասությունից
Թաքնված անկյուն…
srtik
byurie - Հուզիչ պատմություն
Թաքնված անկյուն… - Պատմություն որևէ իրի մասին
Թաքնված անկյուն…
srtik
Մի օր… - Բամբասանքային պատմություն
Թաքնված անկյուն… - Պատմություն մրցակցության մասին
Վիշապների կղզի
Թաքնված անկյուն…
Մի օր…
byurie
srtik - Գժական պատմություն
Թաքնված անկյուն… - Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեք շփվում
Մի օր…
Թաքնված անկյուն…
srtik
byurie - Պատմություն ձեր ունեցած ամենազարմանալի զգացողության մասին
Մի օր…
srtik
Թաքնված անկյուն… - Պատմություն մի տան մասին
Թաքնված անկյուն… - Պատմություն ինչ-որ բան տհաճությամբ անելու մասին
srtik
Թաքնված անկյուն… - Պատմություն ինչ-որ բան հաճույքով անելու մասին
byurie
Թաքնված անկյուն… - Պատմություն, որը կուզենայիք պատմել, բայց այս ցուցակում չեք գտել համապատասխան կետ
agnesgasparbek
Թաքնված անկյուն…
Բարի ժամանց բոլորիդ 🙂
Թարմացում: Այս գրառման մեջ պարբերաբար կավելացնեմ արդեն եղած գրառումների հղումները, որ բոլորը մի տեղում հավաքվեն: Ինձ օգնելու համար խնդրում եմ՝ եթե որևէ բան տեսնեք բաց եմ թողել, ասեք, ավելացնեմ:
Իսկ եթե նշված բոլոր կետերով չկարողանա՞նք գրել։ 😀
Դե ասում եմ, ամեն ինչ ազատ ա թողնված, ով ոնց ուզում ա (սկի չգիտեմ՝ ես կարա՞մ, թե՞ չէ): Բայց դե լավ կլիներ՝ կարողանայինք. ես սիրում եմ մարտահրավերներ 🙂
Չէ, դե, ասենք, բաներ կան, որ ես ուղղակի չեմ ուզենա գրել ու վերջ, այսինքն՝ չեմ ուզենա հրապարակավ դրա մասին պատմել։ Լավ, ուրեմն ինչը դուրս գա, կգրեմ, ինչը՝ չէ, չէ։ 🙂
Դե հենց դրա համար էլ ասում եմ՝ մարտահրավեր ա:
________________________________
ես սկսել եմ ։Ճ պիտակը մոռացել եմ, բայց կավելացնեմ
tanamasi.wordpress.com
մի տեսակ զգում եմ, որ առաջինը սենց բառադի, բայց գնալով ավելի ու ավելի իկբացվի ։Ճ թե չէ մի տեսակ զահլա չարեցի խորանամ
Ուռա՜, հեսա մտնեմ, կարդամ: Երեկոյան ես էլ մի բան կդնեմ: Բառադիության մասին էլ մի մտածի, կայֆը հենց դրա մեջ ա 🙂
Ուհ, վերջապես ժամանակ արեցի հաջորդին անցնելու:
ուխ, հեսա կարդամ: ես էլ պիտի ժամանակ անեմ, որ ձեր սաղ լինքերն էս գրառման մեջ հավաքեմ:
ուհո՜ւմ, պետքական բան է
մոդերատորի բարդ առօրյա :Դ
Այյյ, էս ի՜նչ հավես միտք էր… Հիմա մոտս սենց բուռն ցանկություն ա՝ թողնոլ քննություններին պարապելու գործընթացը ու սկսել գրել (Ինձ հե՜տ պահեք էդ մտքից):
Օրը մի հատ գրի, ի՞նչն ա խանգարում 🙂
13 հատ քննություն մեջքիս են նստել ու խանգարում են: Բայց ես էդքան կամքի ուժ չունեմ: Կսկսեմ գրել :Ճ Քիչըմ վախենալու ա բայց:
Գրի, գրրի, գոնե մի քանի օրը մեկ գրի 🙂
________________________________
Պայմանավորվեցինք:
http://goo.gl/4jw9g Ահա առաջին պատմությունս: Ես սկսել եմ:
Հետաքրքիրը նա է,որ անկախ քեզնից հիշողությունների հաստ փոշին սկսումա մաքրվել…Ինչ հաճույք է հիշել այն,ինչը էլ երբեք չի կրկնվի…
ահա 🙂
Բյուր, այ Բյուր, ես էլ եմ ուզում միանամ, ուշացողներին ընդունու՞մ եք 😀
Իհարկե 🙂 Անպայման միացի 🙂
Հա, ուրեմն կմիանամ շուտով, http://mari-sari.blogspot.com/ բլոգումս :))
🙂
Բյուր: Եսել եմ ուզում փորձեմ: Հուսով եմ մոտս կստացվի ու ընթերցողին (եթե լինեն) հետաքրքրի կլինի:
🙂